Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


ԵՊՀ 200 ուսանող կանցնի հրազենային վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց

SOCIETY

Երևանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող ապրիլի 11-18-ը կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ և ստանում տեսական ու գործնական գիտելիքներ: 

ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշեց, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: 

«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային և ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաև հրազենային և ականի պայթյունի հետևանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը: Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավա կան մեծ է, և հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տևողությունը»,- տեղեկացրեց Կ. Աթոյանը: 

Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ: 

«Բացի լսարանային դասընթացներից, հետագայում նախատեսվում է նաև դաշտային պարապմունքներ, որոնք կանցկացվեն Լուսակերտի ուսումնական կենտրոնի հրաձգարանում»,- հավելեց Կ. Աթոյանը: 

Դասընթացները կվարի Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանը: Նա որակավորվել է նաև INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) հայկական թիմում և հանդիսանում է միջազգային որոնողափրկարարական թիմի բժիշկ-կոորդինատորը: Աղետների բժշկության կենտրոնը դասընթացների ավարտից հետո նախատեսել է տեսակավորում, գիտելիքների ստուգում, որից հետո վերապատրաստված ուսանողներին կտրվեն համապատասխան վկայագրեր: 

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնն ավանդույթ է դարձրել տարբեր հաստատություններում նմանատիպ դասընթացների կազմակերպումը: Կենտրոնի մասնագետների՝ մասնավորապես փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանի և փ/ծ մայոր Հ. Նավասարդյանի կողմից նախորդ տարի առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպվել հայ-շվեյցարականադական օրգանական քիմիայի անալիտիկ լաբորատորիայում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնամարզական կենտրոնում, ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքների 18 դպրոցներում, Լոռիի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում և այլ վայրերում:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation