Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումն առաջիկայում տեղի կունենա Երևանում

INTERNATIONAL NEWS

 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են, ունեն իրավապայմանագրային հիմքեր և դա ակնհայտ է բոլորի համար` այդ թվում և Ադրբեջանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվ արդ Նալբանդյանըՙ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային ռուսական արձանագանքը:

«Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որ ի տարբերություն Հայաստանի ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերվում են պաշտպանության, ռազմաարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի 5-րդ արձանագրությունը, և այս շարքը կարելի է շարունակել: Գիտեմ, որ մեր հանրային կարծիքում բավական սուր քննարկումների առարկա է դարձել այն հարցը, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում: Այնպիսի կարծիք է հնչում, որ դա բիզնես է: Չգիտեմ ընունել Õ �ամ չընդունել այդ փաստարկը, բայց հայ-ռուսական հարաբերությունները զուտ բիզնես հարաբերություններ չեն»,- ընդգծեց արտգործնախարարը:

Խոսելով ԵԱՏՄ-ի շրջանակներում այս իրադարձություններին տրված արձագանքի մասին` Նալբանդյանը նշեց, որ պետք չէ չափազանցեցնել ԵԱՏՄ երկրների արձանքի ադրբեջանահաճո լինելու հանգամանքը: «Եթե վերցնենք ԵՄ անդամ երկրները, ոչ միշտ է, որ նրանք իրար հետ համաձայն  են կամ էլ հայտարարություններ ու դիրքորոշումներ են հայտնում, որոնք կարող են դուր գալ այլ անդամ երկրներին: ԵԱՏՄ-ն նոր ձևավորվող կառույց է, սա տնտեսական միություն է, և այս երկրներն ունեն իրենց տրամադրվածությունները, իրենց շահերը, նախընտրությունները և այլն: ԵԱՏՄ-ի մեջ չունենք կառույց, որը հ ամադրում է արտաքին քաղաքական դիրքորոշումները, որը ունենք ՀԱՊԿ-ի մեջ, բայց անգամ ՀԱՊԿ-ում են այդպիսի բաներ կատարվում»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում նույն արձագանքին` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը, կազմակերպության քարտուղարությունը և այլ երկրներ միշտ բարձրաձայնում ենք, որ պետք է շատ ավելի համադրված և արդյունավետ աշխատանք տարվի, համագործակցություն հաստատվի անդամ երկրների միջև: Առաջիկայում էլ նախատեսում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը Հայաստանում, որտեղ արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգման հարցը կրկին կբարձրացվի:

«Եթե խոսքը Ղարաբաղի մասին է, ապա ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերում բազմիցս հայտարարություններ են արվել, որոշումներ են ընդունվել, որտեղ հստակ նշված է ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ»,- շեշտեց Նալբանդյանը` մանրամասնելով, որ այդ դիրքորոշումն առնչվում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, եռանախագահողներին աջակցությանը և այլն:

«Եթե անդամ երկրներից որևէ մեկը սայթաքումներ է անում կամ այլ դիրքորոշումներ է հայտնում, ապա այդ շրջանակներում հիշեցնում ենք, որ նախագահների մակարդակում կոնսենսուսով ընդունված մոտեցում ունենք, և անգամ այդ ընդունված որոշումների հիման վրա հանձնարարականներ են տված անդամ երկրների դեսպաններին, որպեսզի գործեն դրա հիման վրա»,- ասաց Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ երբ Բելառուսի կողմից վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն էր արվել, ՀՀ փոխարտգործնախարարը համապատասխան հանձնարարականն ունեցավ և հանդիպեց Բելառուսի դեսպանի հետ, իսկ ՀՀ և Բելառուսի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ: «Շատ մանրամասներ չհայտնեցինք, բայց շատ անկեղծ, բաց և հստակ խոսում ենք բոլոր այս հարցերի շուրջ»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference