National Geographic-ի՝ հուլիս ամսվա լավագույն լուսանկարները՝ ֆոտոշարքով
LIFETert.am-ը գրում է.
National Geographic գիտահանրամատչելի աշխարհագրական ամսագիրը ներկայացրել է իր լավագույն լուսանկարները, որոնք արվել են հուլիս ամսին և պատկերում են տարբեր իրավիճակներ ամբողջ աշխարհից։
Պալաուի ոսկեգույն մեդուզաները և ջրասուզորդ աղջիկը

Գոդաֆոսն Իսլանդիայի ամենահայտնի ջրվեժներից է, որը գտնվում է հյուսիսում։

Լուսատտիկները և Ծիր Կաթինը երկնքում

Բաոբաբի անտառ Մադագասկարում։ Այս ծառատեսակը համարվում է ջրի կարևորագույն աղբյուրը, այն կարող է իր բնում պահել մինչև 4 000 լիտր ջուր։ 

Հավայան կղզիներում սերֆինգիստը սուզվել է ջրի տակ։

Սպիտակ ռնգեղջյուրներն իրենց մեծությամբ երկրորդ ցամաքային կենդանիներն են փղերից հետո։

Չինաստանում ձկնորսը և ձկնկուլը դուրս են եկել ձկնորսության։ Այն ձկները, որոնք պատահաբար են հայտնվել ձկնորսի ցանցում և դրանք մարդու ուտելու համար պիտանի չեն, տրվում են ձկնկուլին։ 

Արևի տակ տաքանալ սիրող սուրիկատներն արևածագին շարվել են՝ ցուրտ գիշերից հետո ջերմանալու համար։

Ջրասուզորդը դիտարկում է խորտակված նավը կարիբյան Բոնայրե կղզու ջրերում։ 

Ջերսի Սիթիի մայրամուտը գեղեցիկ գույներ ունի։

Եգիպտոսում լուսանկարված քնկոտ ուղտը։

Աղվեսը կասկածամիտ հայացքով նայում է լուսանկարչին։ 

Թռչնակը, թափահարելով, թևերը լոգանք է ընդունում։ 

Մկնիկը պատի մեջ գոյացած անցքից դուրս է նայում։ 

Կարմիր ծովի հրաշագեղ ձկնիկն իրականում վտանգավոր գիշատիչ է, որը հարձակվում է իր զոհերի վրա մարմնի վրա առկա փշերով։ 

ԱՄՆ-ի Այովա նահանգի երկնքում ուժեղ ամպրոպ է և կայծակ։ 

1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



