Ռոբ Քարդաշյանը կամուսնանա Բլեք Չայնայի հետ ամռան վերջին. հարսանիքը կնկարահանվի ռեալիթի շոուի ձեւաչափով
LIFEՌոբ Քարդաշյանն ամուսնանալու է Բլեք Չայնայի հետ այս ամռան վերջին, գրում է UsWeekly –ն՝ վկայակոչելով Քարդաշյանների ընտանիքի աղբյուրները: Պարբերականին նաեւ հայտնի է դարձել, որ հարսանիքը նկարահանելու են ռեալիթի շոուի ձեւաչափով:

Հանդիսությունը ծրագրված է տաք երկրներում, բայց թե հատկապես որ՝ չեն նշում: Դեռ հայտնի է միայն, որ խոսքը արեւադարձային երկրների մասին է, այլ ոչ թե եվրոպական պալատների:

Հիշեցնենք, որ 29-ամյա Ռոբը 28-ամյա Չայնային անցած շաբաթ էր ամուսնության առաջարկություն արել:

«Միանգամից մի քանի ալիքներ Ռոբի հարսանիքը նկարահանելու ցանկություն են հայտնել: Սակայն Քարդաշյանների ընտանիքը փորձում են համոզել Ռոբին, որ հրաժարվի այդ մտադրությունից՝ ասելով, որ Չայնայի հետ ամուսնությունը երկար չի տեւի»,- հայտնում է աղբյուրը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



