ԱՄՆ-ի Մարդու իրավունքների խախտումների զեկույցը խոստորեն քննադատել է Թուրքիային
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղարության աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տարեկան զեկույցի երեք գլուխները նվիրվել են Թուրքիայում մարդու իրավունքների աղետալի վիճակին եւ խիստ քննադատություններ արվել Անկարայի հասցեին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքականhaberdar.com լրատվական կայքը` նշելով, որ զեկույցում Թուրքիային հատկացվել է 75 էջ, այն դեպքում, երբ Սիրիային 55 էջ է հատկացվել:
Զեկույցի Թուրքիային վերաբերվող բաժիններում ասվում է, որ «պետությունը միջամտում է արտահայտվելու ազատությանը, իրավունքի անկախությանը եւ իր թույլ կառավարման պատճառով բավարար կերպով չի պաշտպանում քաղաքացիներին»:
Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արդարացի չեն անցկացվել: Մարդու իրավունքների խախտումների հետ կապված՝ զեկույցում բերվել է երեք հիմնական քննադատություն, որոնք են` կառավարությունը միջամտել է քաղաքացիների արտահայտվելու ազատությանը` ձերբակալելով 30-ից ավելի լրագրողների, երկրում արդարաության թուլության պատճառով կառավարությունը տարբեր անհիմն պատրվակներով փորձում է իշխանությանը քննադատող պատգամավորներին (հիմնականում՝ քուրդ) զրկել անձեռնմխելիությունից եւ բավարար չ ափով չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին (ռազմական բախումներ, կանանց, ազգային եւ կրոնական, սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում, հակահայ, հակաալեւի, հակահրեական հռետորաբանության օգտագործում եւ այլն):



