Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզում հայտարարվել է սանմաքրման եւ կանաչապատման միամսյակ

SOCIETY

 Գեղարքունիքի մարզի խորհրդի այս տարվա առաջին  նիստում քննարկված չորս հարցերից մեկը նվիրված էր մարզի համայնքներում իրականացվելիք սանմաքրման եւ ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝օրակարգային առաջին հարցի՝ մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման առաջին եռամսյակի ցուցանիշների մասին զեկուցեց Գեղարքունիքիմարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսականզարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցողի՝ 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մարզում տեղական բյուջեների ս եփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս:»19 համայնքներ առաջին եռամսյակի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրել են 154 տոկոս միջին ցուցանիշով, որոնցից 8-ը հավաքագրել են կիսամյակի կտրվածքով նախատեսված միջոցները, մինչդեռ մնացած  համայնքների միջին կատարողականը կազմել է 61,3 տոկոս:»Այդ ցածր կատարողականների արդյունքում նվազել է նաեւ մարզի ընդհանուր ցուցանիշը: Անհնար է հասկանալ, թե ինչու նույն պայմաններն ունեցող եւ իրար հարեւանությամբ գտնվող համայնքներից մեկում միջոցները հավաքագրվում են 150 եւ ավելի, մյուսում՝ 20-30 տոկոսով»,-նշեց վարչության պետը:

Օրակարգային երկրորդ հարցի՝գարնան  գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետՀամբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ մարզում առկա 20 հազար 700 հեկտար աշնանացանի կողքին այս գարնանը նախատեսվում է կատարել եւս 58 հազար հեկտար ցանք, ինչի արդյունքում մարզում ցանքի տակ գտնվող վարելահողերը կկազմեն ընդհանուր վարելահողերի 96, 2 տոկոսը: «Գյուղտեխնիկան բավարար, կազմ ու պատրաստ է՝ գարնանացանը ժամանակին ու ամբողջությամբ ավարտելու համար, իսկ կառավարության օժանդակությամբ հատկացված սերմացուն, դիզվառելիքը եւ պարարտանյութերը գտնվում են բաշխման փուլերում»,-հավաստեց Համբարձում Համբարձումյանը:

Օրակարգային երրորդ հարցի՝ մարզի 4 համայնքներում այս տարի իրականացված վարչական վերահսկողության արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանիաշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգմանվարչության պետ Իվան Ասատրյանը: Նա նշեց, որ վարչական վերահսկողություն է իրականացվել Գեղամաբակ, Դպրաբակ, Ջիլ եւ Դրախտիկ համայնքներում, հայտնաբերված բացթողումները վերացնելու համար մարզպետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Ըստ զեկուցողի՝ այս տարի մարզպետարանի աշխատակազմի կողմից կազմված ժամանակացույցով ծրագրվել է վարչական վերահսկողություն իրականացնել մարզի 30 համայնքներում:

Օրակարգային չորրորդ՝ մարզի համայքներում իրականացվելիք սանմաքրման եւ կանաչապատման միջոցառումների մասին զեկուցեց Գեղարքունիքիմարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ ՀովհաննիսյանըՆա նշեց, որ մարզպետի համապատասխան կարգադրությամբ այս տարվա ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հայտարարվել է սանիտարական մաքրման եւ կանաչապատման միամսյակ: «Հարկավոր է կենցաղային աղբից ամբողջությամբ մաքրել ինչպես ներհամայնքային, այնպես էլ համաÕ �նքներին սահմանակից միջպետական, հանրապետական կամ մարզային նշանակության ճանապարհաեզրերին կամ անտառապատ տարածքներում, հեղեղատարներում, հուշարձանների տարածքներում  կուտակված աղբի թափոնները եւ դրանք տեղափոխել մոտակա գործող աղբավայրեր: Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի նաեւ ծառատնկման եւ կանաչապատման աշխատաքներին»,-նշեց Դերենիկ Հովհաննիսյանը:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզխորհրդի անդամներին ցուցում տվեց գարնանացանի աշխատանքներում հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մարզի զինծառայողների եւ Արցախ մեկնած կամավորների  ընտանիքներին, իսկ առանձնահատուկ նյութական օգնություն տրամադրել Գեղարքունիքից ադրբեջանական վերջին ագրեսիային զոհ գնացած 5 զինծառայողների ընտանիքներին, ամեն կերպ թեթեւացնել նրանց հոգսերը: «Ցանքի տակ սպասվող վարելահողերի քանակական ցուցանիշը տպավորիչ է, սակայն դրա համար հարկավոր է աշխատել քրտնաջան: Բնակավայրերի, դրանցի ց դուրս գտնվող ճանապարհների եզրերի, անտառապատ տարածքների ու հեղեղատարների մաքրման, ծառատնկման ու կանաչապատման աշխատանքների կազմակերպման համար հարկավոր է համագործակցել «Սեւան ազգային պարկ»-ի եւ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարմանը՝ նախորդ տարեվերջին ձեռք բերված ցուցանիշներից չնահանջելու համար: Ուում եմ շեշտել նաեւ, որ Արցախի վրա ձեռնարկած ադրբեջանական ագրեսիայի օրերին մեր բոլոր համայնքների բնակչությունն ու ղեկավարնե րը թե անձնապես, թե նյութապես կանգնել ու կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այդ նվիրումն առաջիկայում կարժանանա խրախուսանքի ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության ղեկավարության կողմից»,-եզրափակեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025