Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Արտակ Շաբոյանը կնախագահի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը

SOCIETY

ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը երկու տարի ժամկետով այսուհետ կնախագահի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա փոխարինում է այդ պաշտոնը 10 տարի զբաղեցրած ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին: Այս մասին հայտարարվեց Երևանում ապրիլի 14-ին անցկացվող ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության 44-րդ նիստի ժամանակ:

ՏՄՊՊՀ նախագահը հանդես եկավ ելույթով` անդրադառնալով համատեղ վարույթներին, որոնք իրականացվել են տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: «Խոսքը վերաբերում է ավիափոխադրումների, երկաթուղային բեռնափոխադրումների, բենզինի, հեռահաղորդակցության, մասնավորապես, ռոմինգի հեռախոսակապի, դեղերի, շինանյութերի, ցորենի, ալյուրի և պարենային մի շարք այլ ապրանքային շուկաներին»,-ասաց Շաբոյանը:

Նա նկատեց, որ ռոմինգ հեռախոսակապի սակագների առումով դրական արդյունքներ են արձանագրվել: Մասնավորապես, «ԱրմենՏել» ընկերությունն արդեն 65 տոկոսով իջեցրել է սակագները, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» և «Ucom» ընկերությունները նվազեցրել են միջօպերատորական սակագները, որոնք հաջորդ ամսվանից սկսած իրենց ազդեցությունը կթողնեն սպառողների համար սահմանված սակագների վրա` մոտ 50-60 տոկոսի չափով:

Շաբոյանն անդրադարձավ նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում բացահայտված իրավախախտումներին` նշելով, որ այս գործը ներկայում գտնվում է  երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ վարույթում:

Նրա խոսքով` անբարեխիղճ մրցակցության դրսևորման մի քանի գործեր ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերներին, որոնցից մեկն էր վերաբերում է ռուսական UT-Air ավիաընկերությանը: Արտակ Շաբոյանի շեշտեց, որ իրենց կողմից հարցի բարձրացումից հետո ռուսական կողմը վարույթ հարուցեց և իրավախախտման դրսևորումները անմիջապես կանխվեցին: «Այս պահին հարուցված են վարչական վարույթներ ռուսական «Աէրոֆլոտ» և «Սիբիր ավիա» ընկերությունների նկատմամբ, որոնց գործերը շուտով կուղրակվեն Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն»,-ավելացր եց նա:

ՏՄՊՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ այս պահին ընթացքի մեջ է բնակարանաշինության ոլորտում համատեղ ուսումնասիրությունը: Այն կբացահայտի, թե հատկապես ինչպիսի խոչընդոտներ կան, այդ թվում` լիցենզիաների, թույլտվությունների, պետական վճարների հետ կապված, որոնք սահմանափակում են էկոնոմ դասի մատչելի բնակարանների շինարարությունը: Բացի այդ` հայկական մեկ ընկերության օրինակով գնագոյացման հաշվարկներ են իրականացվում` պարզելու նոր կառուցվող բնակարանների գները որքանով են հիմնավոր և ինչ հնարավորություններ կան դրանք իջեցնելու համար:

Այսօր ավելի վաղ անցկացվել է համամենաշնորհային քաղաքանության նիստ ԵԱՏՄ անդամ-պետությունների շրջանակում: Նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների 30-ից ավելի պաշտոնյաներ:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation