Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Աստղեր, որոնց չի թույլատրվում միասին նկարահանվել

PHOTO

Style.news.am-ը գրում է.

Երբ Հոլիվուդում քասթինգ է անցկացվում, շատ գործոններ են հաշվի առնվում. Որքա՞ն գեղեցիկ են նայվում տվյալ դերասանները կադրում. նրանք սազո՞ւմ են միմյանց: Արդյո՞ք նրանք միասին նկարահանվելու խնդիր չունեն: Վերջին կետը, միգուցե, տարօրինակ հնչի, բայց Հոլիվուդում քիչ չեն դերասանները, որոնք, այս կամ այն պատճառով, չեն նկարահանվում միեւնույն ֆիլմում կամ նախագծում:

Բերենք մի քանի օրինակ:

Հյու Ջեքման եւ Անջելինա Ջոլի

2015 թ-ին Ջեքմանի կինը` Դեբորա-Լի Ֆյուրինսը, շոուներից մեկի ժամանակ նշեց, որ չի ցանկանա, որ իր ամուսինը, երբեւէ, նկարահանվի Անջելինա Ջոլիի հետ միեւնույն տեսարանում: Նա այդ հայտարարությունից հետո սկսեց ծիծաղել, սակայն ինչպես ասում են` յուրաքանչյուր կատակի մեջ կա ճշմարտություն: Առհասարակ, շատերն են Անջելինա Ջոլիից վախենում: Նրանցից ոմանք, դեռեւս, այն համոզմունքին են, թե Անջելինան «գողացել» է Փիթին Ջեննիֆեր Էնիսթոնից եւ չեն ցանկանում, որ նույնը պատահի նաեւ իրենց ամուսինների հետ:

Ջեննիֆեր Գարներ եւ Սքոթ Ֆոլեյ

Այս երկու հոլիվուդյան աստղերը ժամանակին ամուսիններ են եղել: Այժմ Ֆոլեյն ամուսնացած է դերասանուհի Մարիկա Դոմինչիկի հետ: Շշուկներ են պտտվում, թե նրանց ամուսնական պայմանագրում նշված է, որ դերասանը այլեւս երբեք չպետք է շփվի իր նախկին կանանցից եւ ոչ մեկի հետ: Հետեւաբար Սքոթին եւ Ջեննիֆերին չենք կարողանա տեսնել միեւնույն ֆիլմերում:

Քրիստեն Ստյուարտ եւ Ռուպերտ Սանդերս

«Սպիտակաձյունիկը եւ որսորդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ շշուկներ տարածվեցին, թե ֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Սանդերսը եւ գլխավոր դերակատար Քրիստեն Ստյուարտը սիրավեպ են սկսել, այն դեպքում, երբ դերասանուհին հանդիպում էր դերասան Ռոբերտ Փաթինսոնի հետ, իսկ ռեժիսորն ամուսնացած էր Մոդել Լայբերթի Ռոզի հետ: Ասում են` մինչ Լայբերթին փորձում էր վերականգնել իր հարաբերությունները Ռուպերտի հետ, նա արգելել է ռեժիսսորին այլեւս միեւնույն հարթակում հայտնվել Ստյուարտի կողքին: Չնայած Լայբերթին եւ Սանդերսը ամուսնալուծվեցին 2014 թ-ին` կարծիք կա, որ ռեժիսորն այլեւ չի աշխատի Ստյուարտի հետ, քանի որ դա հերթական սկանդալի եւ խոսակցությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իեն Սոմերհոլդեր եւ Նինա Դոբրեւ

Գաղտնիք չէ, որ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի աստղերը հանդիպում էին, մինչեւ որ 2014 թ-ին պարզ դարձավ, որ Իենի կյանքում փոփոխություններ են կատարվել եւ նա հանդիպում է մեկ այլ հայտնի դերասանուհու` Նիկի Ռիդի հետ: Մեկ տարի անց Նինան հայտարարեց, որ այլեւս չի նկարահանվի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում: Այդ հայտարարությունից քիչ անց Իենն ու Նիկին տեղեկացրեցին իրենց ամուսնության մասին: Շատերին արդեն պարզ էր, թե ինչով էր պայմանավորված Նինայի` հեռուստասերիլալը լքելու որոշումը: Բացի դա` ասում են` Նիկին արգելում է ամուսնուն լինել այն միջոցառումներին, որտեղ ներկա է նաեւ Դոբրեւը: Իենը, նույնիսկ, չի մասնակցել Teen Choice Awards-ին, որտեղ Էլենայի եւ Դեյմոնի էկրանային համբույրը ճանաչվել էր լավագույնը: Դոբրեւը միայնակ է բարձրացել բեմ եւ ստացել այդ մրցանակը:

Քենդալ Ջեններ եւ Քիմ Քարդաշյան

Իհարկե, տարօրինակ է հնչում` ինչպե՞ս կարող են քույրերը չցանկանալ միմյանց հետ աշխատել: Սակայն իր հարցազրույցներից մեկում Քենդալը նշել է, որ արգելել է Քիմին ներկա գտնվել որեւէ ամսագրի շապիկին իր նկարահանումներին, քանի որ չի ցանկաում, որ իր հայտնի քույրիկի ստվերն, անընդհատ, ուղեկցի իրեն:

«Նման դեպքերում որքան հեռու լինեմ Քարդաշյաններից, այնքան լավ կլինի ինձ համար: Ուզում եմ, որ ինձ ավելի լուրջ ընդունեն եւ կարողանամ ինքնուրույն կառուցել իմ կարիերան»,-ասել է Ջենները:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference