ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել 4 մարզերի տարածքներում
ECONOMICSՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանքներից ապրիլի 14-ին, ժամը 16.50-ից մինչև 17.15-ը Արարատի մարզի Երասխ, Արմաշ և Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 719 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, նույն օրվա ժամը 16:44-ից մինչև 17.11-ը 14 կայանքներից Արմավիրի մարզի Ակնալիճ, Հացիկ, Արշալույս և Ծաղկալանջ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1484 կրակոց, ժամը 15.53-ից մինչև 17.09-ը 7 կայանքներից Արագածոտնի մարզի Ուջան, Ձորափ, Աղձք, Օհանավան, Սաղմոսավան և Արտաշավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1784 կրակոց:
Բացի այդ, ապրիլի 14-ին, ժամը 15.53-ից մինչև 17.09-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ և Նոր Գեղի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 265 կրակոց, իսկ ժամը 15.40-ից մինչև 16.18-ը 14 կայանքներից Արմավիրի մարզի Կողբավան, Արտամետ, Քարակերտ, Արգինա, Շենիկ, Լեռնագոգ, Դալարիկ և Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3850 կրակոց: