Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական զինուժի կողմից կատարված վայրագությունները հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Շարմազանովը՝ լեհ գործընկերոջը

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել լեհ-հայկական բարեկամությունը եւ հույս հայտնել, որ այն շարունակական զարգացում կունենա: Սեյմի փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ արդեն սկսվել են Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման աշխատանքները, եւ արդյունքը շուտով տեսանելի կլինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջը ջերմ ընդունելության համար: Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի մասին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը դրա ջատագովն է, եւ այդ արժեքների պահպանումն ու ամրապնդումն այլընտրանք չունի: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի փոխնախագահը լեհ գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ից սանձազերծված եւ չորÕ ½ օր շարունակված ռազմական ագրեսիայի մանրամասները: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաեւ երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:

Խոսելով հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության մասին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն եւ լավ հիմք են ստեղծում երկու երկրների միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը մեծապես կարեւորում է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ բազմակողմ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը հատկապես ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ կառուցողական փոխգործակցության զարգացումը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սեյմի փոխնախագահին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ապացուցող բազմաթիվ նյութեր:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference