Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներին ներկայացրեց ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և նրանց հրավիրեց այցելել Արցախ

INTERNATIONAL NEWS

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺպաշտպանությանա զգային անվտանգության և ներքին հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ընթացքում  զոհված հայ զինծառայողների հիշատակը:

Այնուհետև իր ելույթում Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում միջխորհրդանական համագործակցությունը մեծ նշանակություն ունի: «Այդ շրջանակներում կարևորվում է պաշտպանության և անվտանգության ոլորտների խորհրդարանական հանձնաժողովների միջև կապերի ամրապնդումը, հրատապ և արդիական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, մարտահրավերները և սպառնալիքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության խորացման խորհրդարանական աջակցությունը, միջազգայինահաբեկչության, ծխայրահեղականության և այլատյացության դրսևորումների հակազդումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորած լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: «Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ծանր հրետանի, զրահատեխնիկա, այդ թվում Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և ТОС-1 համակարգեր: 1994 թ. զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ տարածաշրջանի համար: Մենք մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով մեծաքանակ հարձակողական սպառազինության ձեռք բերումը, պետական բարձր մակարդակով ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարությունները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը, միջադեպների հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրման մերժումը, առաջնագծից դիպուկահարներին հեռացնելու առաջարկների մերժումը և ապակայունացնող այլ դրսևորումներ»,- ասաց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանը հավելեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական խորը ճգնաժամը և Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը նույնպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառներ են: «Թեև ապրիլի 5-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, Ադրբեջանը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետներ, նռնականետներ և դիպուկահարներ: Հարգելի ռուս գործընկերներ, առաջարկում եմ միասին այցելել Լեռնային Ղարաբաղի Հսանրապետություն, որտեղ ինքներդ կտեսնեք քառօրյա պատեր ազմի թողած հետքերը և կլսեք շարունակվող կրակոցների ձայները»,- ընդգծեց Նահապետյանը:

Նա ցավով նշեց, որ Ադրբեջանի՝ ռազմական հանցագործություններով զուգորդված գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է նաև մարդկային կորուստներ: Պատգամավորը նկատեց, որ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունները ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից: «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ ադրբեջանական հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններÕ ¨ և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով հանրությանը: Ի պատիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի քաջարի զինվորների՝ հնարավոր եղավ սանձել հակառակորդին՝ հասցնելով նրան արժանի հակահարված: Ցավով պիտի արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանխաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաև կրա կի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել անհեռատես և անզգույշ հայտարարություններով, որոնք արդարացիորեն բացասական արձագանք են առաջացրել հայ հասարակության շրջանում:

Նրա խոսքով՝ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարևոր նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության և ամբողջապես այս կազմակերպության համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել ռազմաքաղա քական սպառնալիքները, վաղը, հնարավոր է, ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի ուղղակի և անուղղակի քայքայիչ ներգրավվածությունը տարածաշրջանի ապակայունացմանը»,- նշեց Կորյուն Նահապետյանը:

Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում պատգամավորը կարևորեց ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերության ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: «Խոսքը սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարումների, ռազմական նշանակության արտադրանքի մշակման և արտադրության գործում նոր հնարավորությունների փոխշահավետ օգտագործման մասին է: Ցանկանում եմ ընդգծել համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական և նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Նահապետյանը՝ անդրադարձ կատարելով նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինընույնպես իր խոսքում կարևորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի խորացումը: Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, իսկ Հայաստանի նախագահը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչը խոսում է երկու երկրների բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Չեկալինն ընդգծեց, որ ապրիլի 5-ին Հայաստանի և ՌԴ-ի նախագահները ակտիվորեն ելքեր են փնտրել ԼՂ-ում իրավիճակի սրումը դադարեցնելու համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է նաև ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ: 2016թ. ընթացքում մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հերթական այցը պլանավորված է այս ամսվա վերջին»,- ընդգծ եց Չեկալինը:

Եզրափակելով խոսքը՝ նա բարձր գնահատեց ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference