22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանը հեռացել է Շիրակից
SPORT«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը 22-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանի հետ,- հայտնում է Գյումրու ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մարիկյանը «Շիրակ»-ին էր միացել 2013 թ-ի ձմռանը: Նա «Շիրակ»-ի կազմում անց է կացրել 59 հանդիպում, որից 48-ը` Բարձրագույն խմբի առաջնություններում, 6 գավաթային հանդիպում, 1 անգամ հադես է եկել սուպերգավաթի խաղարկությունում և ևս 4 հանդիպում անց է կացրել Եվրագավաթներում: Դարձել է 3 գոլի և 3 ինքնագոլի հեղինակ:
«Շիրակ»-ի կազմում Դավիթ Մարիկյանը արժանացել է Հայաստանի չեմպիոնի կոչման (2013), դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր (2013), արժանացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի (2014) և բրոնզե մեդալի (2015):
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



