Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հայրենիքից անհնար է նեղանալ, նեղանում են ուրիշ երևույթներից. Արտավազդ Ամիրյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է

Արցախյան քառօրյա պատերազմը գրավեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի հայերի ուշադրությունը: Մասնավորապես ԱՄՆ-ի հայ համայնքը վերջին օրերին ակտիվորեն արտահայտում է իր բողոքն ու Արցախի համար խաղաղություն պահանջում՝ այդպիսով կենտրոնացնելով ոչ միայն իշխանությունների, միջազգային հանրության, այլեւ օտարազգիների ուշադրությունը:

Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավար, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը, ով բոլորովին վերջերս է ընտանիքի հետ միասին տեղափոխվել ԱՄՆ, պատմեց, որ Միացյալ նահանգների հայ համայնքն այսօր ավելի քան համախմբված է.

«Այստեղի Հայ համայնքը թերեւս ամենաակտիվներից է և հենց առաջին իսկ օրվանից իրենց ձայնը բարձրացրեցին ցույցերի ու մոմավառությունների տեսքով, որոնք կազմակերպվում էին միաժամանակ տարբեր վայրերում։ Ինչպես ես, դուք և շատերը նկատեցինք՝ այս օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են ցույցեր և բողոքի ակցիաներ ու վստահ եմ, որ մեզ, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին արդեն իսկ հաջողվել է ձայն բարձրացնել և կարծում եմ մենք համոզելու խնդիր ու կարիք չունենք, մենք պարզապես փաստն ենք արձանագրում և քաղաքակիրթ երկրներին արդեն իսկ պարզ է ամեն բան»,- նշեց Արտավազդն ու նկատեց, որ ինքն ու իր ընտանիքը հեռվից հեռու հետեւում են Հայաստանում կատարվող յուրաքանչյուր իրադարձությանն ու հպարտանում աշխարհով մեկ սփռված հայերի համախմբվածությամբ:

Հայերի միասնականությունն Արտավազդ Ամիրյանին չի զարմարցրել.

«Գիտեք, կարծում եմ նման միագաղափար և միասնական ժողովրդի կողմից սպասելի է ամեն ինչ ու այո, հատկապես նման պահերին շատ ակներև է այդ միասնականությունը, միասին լինելն ու համախմբվելը։ Եվ նման պահերին մեր երկրին, մեր ժողովրդին, մեր այն հերոս տղաներին, ովքեր այսօր սահմանին են և իրենց կյանքի գնով մեզ ապրելու հնարավորություն են տալիս՝ անհրաժեշտ է հայ ազգի այսպիսի միասնությունը։ Էդպես եղել է, կա և լինելու է միշտ»,- նշեց նա։

Արտավազդ Ամիրյանն իր իսկ օրինակով շեշտեց, որ Հայաստանից հեռու ապրող հայերը երբեք չեն մտածում հայրենիքից նեղանալու մասին.

«Եվ մի բան էլ՝ այն մարդիկ, ովքեր երկրից ժամանակավոր բացակայում են, վստահ կարող եմ ասել որ ոչ ոք նեղացած չէ մեր հայրենիքից, հայրենիքից անհնար է նեղանալ, նեղանում են ուրիշ երևույթներից»,- նկատեց Արտավազդն ու հավելեց.

«Այո, այստեղ բնակվող յուրաքանչյուր հայ մարդ, իր հնարավորությունների սահմաններում անում է ամեն բան թեկուզ իր մի փոքրիկ լուման ներդնելու հայրենիք սահմանների անսասանության համար, զոհված հերոսների ընտանիքներին սատարելու ու նրանց կողքին լինելու համար։ Ես ցավով նշում եմ ոչ միայն իմ անունից, այլև որոշակի հանգամանքներից ելնելով նաեւ ԱՄՆ-ում գտնվող մեր հայրենակիցների անունից՝ թեեւ մենք այս օրերին մեր երկրում չենք, բայց ավելի քան վստահ ենք մեր տղաների ուժի և նրանց տոկունության վրա, վստահ ենք նրանց անսահման հայրենասիրության վրա, և իհարկե շատ մեծ ցավ ենք ապրում այն տղաների համար, ովքեր իրենց կյանքի գնով անսասան պահեցին մեր սահմանները, ովքեր դեռ շատ անելիքներ ունեին, որոնց համար դեռ նոր գարուններ պետք է բացվեին, ցավում ենք այն հերոս տղաների համար, ովքեր իսկապես գիտակցելով մահը՝ գնացին նրան ընդառաջ հանուն հայրենիքի, հանուն մեր վաղվա օրվա... Եվ այս ամենի մեջ ամենադժվարին ու ամենամեծ բեռը նրանց ընտանիքներինն ու հարազատներինն է, նրանց ծնողներինն է: Ես իմ ցավակցություննն եմ հղում հերոսացած տղաների ընտանիքներին, հարազատներին ու բարեկամներին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference