Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Ինչու է կրակել. դատարանի դահլիճում ընթերցել են Պերմյակովի ցուցմունքները

SOCIETY

Գյուրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանի դահլիճում: Ապրիլի 15-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվող նիստին դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանի դահլիճում հնչած հարցին` Պերմյակովը հաստատում է, որ ինքն է հունվարի 12-ին մտել Ավետիսյանների բնակարան, մեղադրյալն  ասաց` այո: Հարցին` նա է ավազակային հարձակման համար սպանել Ավետիսյանների, ասաց. «Հրաժարվում եմ պատասխանել»: Նշեց նաև, որ իրեն չեն ահաբեկել, որևէ բանով կաշկանդված չէ, բայց ցուցմունք չի տա և համաձայն է,որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները: Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչպես է առողջական վիճակը, ասաց` նորմալ է:

Հրապարակված առաջին հարցաքննության համաձայն`Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու, քննիչի այն հարցին, թե կասկածյալն օգտագործե՞լ է իրեն ամրակցված զենքը, մեղադրյալը պատասխանել է` այո: Երբ ջուրը խմել է ու ցանկացել գնալ` արթնացել է աղջիկը, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգել ոստիկանություն: «Ես էլ, վախենալով, որ կզանգի, կրակեցի: Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,-նշված է եղել ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե քանի մարդու ես կրակել` Պերմյակովն ասել է. «Վեցին, իսկ փոքրին սվին դանակով եմ հարվածել»: Հարցին, թե ինչ մտադր ությամբ, պատասխանը եղել է. «Ոչ մի, ուղղակի ինքնաբերաբար ստացվեց»:

Առաջին ցուցմունքի մեջ նաև նշել է, թե ինչպես է մտել Ավետիսյանների բնակարան և հետո ինչ է իր հետ տարել: Այն հարցին, թե զղջում է արածի համար, ասել է` այո:

Դատարանի դահլիճում հնչել են ինչպես որպես կասկածյալ հարցաքննական ցուցմունքները, այնպես էլ որպես մեղադրյալ: Նշվել է, որ Պերմյակովը Չիտայում ծառայության ընթացքում 8 անգամ լքել է զորամասը, իսկ Գյումրիում զորամասը լքելու պատճառը Չիտա վերադառնալն է եղել: Զենքը տարել է իր հետ, որ կարողանա հագուստ ու գումար վերցնել, հասնել սահման ու հատել այն: Ավետիսյանների տունն ընտրել է պատահաբար: «Աղջկա վրա կրակելուց հետո մյուս սենյակում, որտեղ ամուսիններ էին պառկած, տղամարդը ինչ-որ բան ասաց,  հավանբար` հայերեն, ես կրակեցի: Հաջորդ սենյակում ևս տղամարդ կար, փորձում էր ինչ-որ բան ասել, կրակեցի, ապա երրորդ սենյակում տեսա, որ մահճակալին պառկած կինը փորձում է զանգել հեռախոսով, հետո տեսա մանկական մահճակալի մեջ երեխայի, կրակեցի, երբ ուզեցի դուրս գալ, լսեցի մանկան ճիչ, սվին դանակով հարվածեցի»,-նշված է ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե ինչու կրակեցիր այդ մարդկանց, Պերմյակովը նշել է. «Ինքնաբերաբար է ստացվել»: Իսկ փոքրիկին սվին դանակով է հարվածել, քանի որ ինքնաձիգը արգելափակվել է ու չի ցանկացել, որ տանն այդքանից հետո կենդանի մարդ մնա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահըվրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող< /i>գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեականգործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրվածմեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համաÖ € օգոստոսի 12-ին դատապարտվել է 10տարվա ազատազրկման: 

 

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation