Քույրերն ասում են` սիրահարված էր. 20-ամյա հերոս Աղասի Ասատրյանի մայրը՝ որդու մասին
SOCIETYWnews.am-ը գրում է.
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ամեն անգամ, մոր «ոնց ես» հարցին այսպես էր պատասխանում զինվոր Աղասի Ասատրյանը:
Հուլիսի 19-ին 20-ամյա Աղասին կզորացվեր և տուն կվերադառնար:
Հերոսի մոր հետ Wnews.am– ի զրույցը երկար տևեց…երկարատև դադարներով: Տիկին Նարինեն դժվարությամբ էր խոսում. արցունքները խանգարում էին:

«Վերջին անգամ խոսեցինք մարտի 27-ին: Ինչպես միշտ, այդ անգամ էլ ավելի շատ ինքն էր հարցեր տալիս՝ ոնց եմ, քույրերը ոնց են, աշխատանքի գնում եմ, թե՝ չէ: Իր մասին քիչ էր խոսում, ասում էր՝ լավ եմ, ծառայությունից չէր բողոքում» ,- հիշում է զոհված հերոսի մայրը:
«Բանակ գնալու օրը շատ ուրախ էր: Ամեն ինչ անում էր, որ մենք էլ ուրախ լինենք, չթողեց, որ իրեն ուղեկցեմ ասում էր՝ «մամ դու այնտեղ անելիք չունես»:
Տանից ճանապարհեցի, բայց թաքուն զինկոմ գնացի, շատ բարկացավ, հասկացա, որ էրեխեն ուղղակի չէր ուզում ինձ տեսնել, որովհետև կարող է չդիմանար, հուզվեր …

Մինչև բանակ գնալը մի քանի անգամ հիվանդանոցում էր հայտնվել, տարբեր կոտրվածքներ ուներ: Ուզում էի հիվանդանոցից թուղթ վերցնեի, զինկոմում ցույց տայի՝ միգուցե մեղմեր ծառայությունը, չթողեց. «Միևնույն է գնալու եմ որտեղ էլ տանեն»,- ասում էր: Թուղթը վերցրեցի, բայց չտարավ: Հաստատ որոշել էր ծառայել:
Շատ երազանքներ ուներ: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, երազում էր ուսումը Երևանում շարունակելու մասին. «Կգամ, կգնամ Երևան, կսովորեմ ու կաշխատեմ»,- ասում էր: Չէր էլ պատկերեցնում, թե ինչ է լինելու: Ոչ ոք չէր պատկերացնում:
Քույրերն ասում են, որ սիրահարված էր…ինձ ոչինչ չի ասել…»
Տիկին Նարինեն երկար լռեց. «Չգիտեմ էլ ինչ ասեմ: Տղես հայրենիքի համար է զոհվել: Դրանից ավել էլ ինչ կա…» :

Հ.Գ. Հարգելի՛ ընթերցողներ 20-ամյա հերոսի ընտանիքն օգնության կարիք ունի: Աղասի Ասատրյանի մայրը` Նարինեն, միայնակ մեծացնում է 2 աղջիկների` 16 և 18 տարեկան:
Սեփական կացարան չունեն։
Սեփական կացարան չունեն։
Ընտանիքին օգնելու համար գրեք Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան ՝էջին :
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



