Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ «Օրանժը» հեռացավ Հայաստանից. ընկերության անկումը Եվրոպայում, Իսրայելում և այլուր

ANALYSIS

«Օրանժ» ապրանքանիշի վաճառքն ու ընկերության հեռանալը Հայաստանից բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Քննարկվեց ցանկացած տարբերակ, բացի այն, որ վերջին տարիներին «Օրանժ»-ի համար այս կամ այն երկրից հեռանալը վատ բնավորություն է դարձել: Ընդ որում, խոսքը այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Շվեյցարիան, Իսրայելը և այլն:

Եվ այսպես, 2011 թվականին «Օրանժ»-ի բաժնետեր France Telecom-ը ազատվեց Շվեյցարիայում բջջային կապի օպերատորից: Ընկերությունը Orange Switzerland-ը վաճառել է 1,6 մլրդ եվրոյով: Որպես գնորդ է հանդես եկել Apax Partners-ը: Գործարքի գումարը կազմում էր 1,6 մլրդ եվրո: Գումարի մի մասը նախատեսված էր ուղղել բաժնետոմսերի հետգմանը: Orange Switzerland-ը հանդիսանում էր Շվեյցարիաում մեծությամբ երրորդ բջջային օպերատորը: Այն ուներ մոտ 12 հազար աշխատակից:
Ստորաբաժանումը վաճառվել էր բիզնեսվարման ռազմավարության վեանայման համատեքսում:

Այս տարի «Օրանժը», որոշել է հեռանալ նաև իսրայելական շուկայից: Այն բացատրվում է որպես տնտեսական պատճառներով «ամուսնալուծություն», սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում:  «Օրանժը» հեռանում է, որպեսզի դուր գա արաբներին, գրում է data24.co.il-ը, ովքեր դժգոհ են, որ ընկերությունը կապ ունi հրեաների հետ: 
Եվրոպացի իրավապաշտպաններին դա չի անհանգստացնում:
Նրանք դրանում ոչ մի ամոթալի բան չեն տեսնում:

«Օրանժ» ապրանքանիշի գոյությունը վերջին շրջանում այնքան է վտանգված, որ ընկերությունը ստիպված է վաճառել իր ակտիվները նաև Եվրոպայում: Այս տարվա սկզբին Գերմանական Deutsche Telekom-ն ու ֆրանսիական հեռահաղորդակցության օպերատոր «Օրանժը» Բրիտանական հեռահաղորդակցության BT խմբի հետ համաձայնություն են ձեռք բերել իրենց միասնական վենչուրային բաժնեմասը վաճառելու վերաբերյալ:

Գործարքից հետո Deutsche Telekom-ը կդառնա BT խմբի ամենախոշոր բաժնետերը՝ 12 % բաժնեմասով: Ընկերության ղեկավարությունը հույս ունի, որ միասնական հարթակն ավելի որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա:

Եթե Եվրոպայում և Իսրայելում «Օրանժը» դուրս է մնում մրցակցությունից, հեռանում է կամ վաճառում է ակտիվները, ապա Հայաստանի նման երկրում ընկերության վնասով աշխատանքն ու վաճառքը դուրս չէ տրամաբանության սահմաններից: Ի վերջո, ընկերության վատ մենեջմենթի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Օրինակ 2008-2009 թվականներին պայթեց սկանդալ՝ Ֆրանսիայում ընկերության աշխատակիցների ինքնասպանության թվի կտրուկ աճի վերաբերյալ, որին 2013 թվականի սեպտեմբերին անդրադարձավ նաև BBC-ն:

2008 թվականից ի վեր՝ մինչև 2009 թվականը, ընկերության 23 աշխատակից է ինքնասպան եղել: Արհմիությունները դրանում մեղադրել են ընկերության որդեգրած կոշտ քաղաքականությունը: Անգամ ժամանակին Ֆրանսիայի աշխատանքի նախարար Քսավիեր Դարկոսն էր հանդիպել France Telecom-ի գործադիր տնօրեն Դիդիե Լոմբարդի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը:

Այնպես որ, «Օրանժի» ճգնաժամի խորքային պատճառները դուրս են Հայաստանի սահմաններից և կապված են ընկերության անկման շարունակական տենդենցների հետ:

Անդրանիկ Բարսեղյան

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms