Լավրովը և Քերին քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Քերիի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սիրիական խնդրին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են նպատակամղվածությունը Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ: Նրանք հակամարտող կողմերին կոչ են արել չձեռնարկել հրադադարին դեմ քայլեր, գործել հումանիտար իրավիճակի ամրապնդման շրջանակում:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Դոնբասի հակամարտության գոտում իրավիճակը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



