Նոր մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա կատարված հարձակումից
SOCIETYArmLur.am-ը գրում է.
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:
Փորձեցինք պարզել, թե ի՞նչ հետեւանքներ է ունեցել պայթյունը եւ կա՞ն արդյուք տուժածներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Նա մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՝ «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: «Նախագահը նորմալ է, մենք Մոսկվայում ենք», – փոխանցեց նա:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
3
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
4
IDBank and Idram participate in Career City Fest
5
Unibank issues USD bonds with a 5.6% yield



