Քարդաշյանների գերդաստանը բոյկոտել է Ռոբ Քարդաշյանի ու Բլեք Չայնայի նշանդրեքի հավաքույթը
PHOTOՄի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Քիմ Քարդաշյանի եղբայրն ու Բլեք Չայնան նշանվել են: Քարդաշյանների գերդաստանն այդ նորությունը կատակ էր համարել, բայց պարզվում է, որ 29-ամյա Ռոբն ու 27-ամյա Չայնան արդեն հարսանիքն են ծրագրում: Հանդիսությունը կլինի ամռան վերջին ու ամենայն հավանականությամբ որեւէ արեւադարձային երկրում:
Ուշագրավ է, որ զույգը որոշել է հարսանիքը կազմակերպել ռեալիթի շոուի ձեւաչափով:
Իսկ երեկ Ռոբն ու Չայնան հավաքույթ էին կազմակերպել իրենց նշանդրեքի կապակցությամբ:



Միջոցառումը Ace's Strip Club ակումբում էր Նյու Յորքում:

Ներկա էին զույգի ընկերները, բայց Քարդաշյանների ընտանիքից ոչ մեկը՝ նույնիսկ Քրիս Ջեները, հավաքույթին չէր մասնակցում:



Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Brian Prahl, Splash
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
3
2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards
4
Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange
5
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...



