Ոռոգման շրջանին նախապատրաստվելու համար «Գավառ» ՋՕԸ-ին պետբյուջեից հատկացվել է 13 միլիոն 700 հազար դրամ
ECONOMICSՈռոգման շրջանը կազմ ու պատրաստ դիմավորելու համար «Գավառ» ջրօգտագործողների ընկերությանը պետբյուջեի միջոցներից հատկացվել է 13 միլիոն 700 հազար դրամ, որի շրջանակներում կնորոգվեն պոմպակայանները, խորքային հորերը, երկու ջրամբարների հարամիները, ջրատարները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառ» ՋՕԸ գործադիր տնօրեն Հայկ Սհոյանը, ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն մայիսի սկզբներից եւ ավարտի կհասցվեն հունիսի ընթացքում:»Տրամադրված միջոցներով ոռոգման համար պատրաստ կլինեն մեր կողմից սպասարկվող 2 ջրամբարները, 6 պոմպակայանները եւ 7 խորքային հորերը, դրանցից սնվող բոլոր ջրատարները: Մեր սպասարկման տարածքում այս տարի ոռոգման տակ կլինի 425 հեկտար կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանք:Կանենք հնարավորը, որ մեր կողմից սպասարկվող 7 համայնքների 2837 բաժանորդ ջրօգտագործողները ժանամակին ապահովված լինեն ոռոգման համար անհրաժեշտ ջրով»,-հավաստեց գործադիր տնօրենը:
Խոսրով Խլղաթյան