Մոռացեք յուղազրկված կաթի մասին, անցեք յուղոտ կաթերի․ բժիշկների խորհուրդը
LIFEՇատերը խուսափում են յուղոտ կաթից՝ մտածելով, որ այն գիրացնում է։ Ընտրում են յուղազրկված՝ յուղի ցածր տոկոս պարունակող կաթեր։ Սակայն գիտնականները կոչ են անում մոռանալ յուղազրկված կաթի մասին ու անցնել նորմալ՝ սովորական յուղայնություն ունեցող կաթին։
Տաֆտսի համալսարանի բժիշկները պարզել են, որ յուղազրկված կաթը որեւէ օգուտ չի տալիս, իսկ ահա յուղոտ կաթը օգնում է պահպանել կազմվածքն ու նվազեցնում է շաքարային դիաբետի ռիսկը 46 տոկոսով։ Պատճառը, ըստ գիտնականների, ճարպերի եւ հատուկ թթվային նյութերի հարաբերակցությունն է։
Մասնագետներն ուսումնասիրություններ են արել 18 438 կնոջ մոտ եւ 11 տարի անց նրանց կրկին ստուգել են։ Պարզվել է, որ նրանք, ովքեր ճարպոտ կաթ են օգտագործել, ավելի քիչ են հակված գիրանալու եւ շաքարային դիաբետի։
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



