Թուրքիայում Հայաստանի համար նվաճվել է օլիմպիական նոր ուղեգիր
SPORTԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է 3-րդ տեղի համար պայքարում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ավագյանը պարտության է մատնել ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի՝ բռնցքամարտում ապահովելով Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ապրիլի 16-ին Սամսունի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի շրջանակում ռինգ դուրս կգան նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



