Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

LIFE
Շատ քչերին է հայտնի այն մասին, որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի, գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ, որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին։ Հին ժամանակներում շատ ժողովուրդներ ստվերային հորոսկոպն ընդունում էին ոչ պակաս լրջությամբ, քան կենդանակերպայինը։ Այս 2 հորոսկոպները լրացնում են իրար։

Կենտավրոս (08.01-12.02)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Բոլորին հայտնի է, որ Կենտավրոսը կիսամարդ– կիսաձի է։ Այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ գազանային էությունը միշտ գերակշռում է մարդկայինի վրա։ Կենտավրոսի նշանի տակ ծնվածները հազվադեպ են կարողանում վերահսկել նախանձը, սեռական ցանկությունը, կատաղությունը, ինչպես նաև՝ վախը։ Անկախ անձնավորություններ են, դրա համար հաճախ նրանց բոլոր գործողություններին վերահսկում են էմոցիաները, այլ ոչ թե՝ բանականության ձայնը։
 
Հարպիա (13.02 – 18.03)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Դիցաբանության մեջ Հարպիան նկարագրվում է՝ որպես թևավոր էակ։ Այս արարածի ճանկերը մահաբեր են։ Հարպիան հանդիսանում է վրիժառության խորհրդանիշ։ Այս նշանի տակ ծնված մարդուն հեշտ չէ ներել իրեն վիրավորողին։ Նախանձը և դժգոհությունը կարող են նրա մեջ
ապրել երկար ժամանակ։ Եթե մարդ-հարպիայի թշնամիները պարտվում են, կամ նրանց հետևում է դժբախտությունը, ապա այս նշանի մարդիկ բավարարվածություն են զգում։
 
Պեգաս (19.03 – 24.04)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Պեգասը դիցաբանության մեջ հանդիպում է թևավոր ձիու տեսքով։ Պեգասի նշանի տակ ծնված մարդն իրեն բարձր է դասում բոլորից և սավառնում է օդում։ Բայց հաճախ՝ միայն իր պատկերացումներում։ Մարդ-պեգասները հպարտ են։ Հաստատ համոզված են, որ իրենք ստեղծված են մեծ նպատակի և լավագույն ճակատագրի համար, այլ ոչ նրա, ինչ իրենց է բաժին հասել։ Միատոն աշխատանքը կարող է նրանց խելագարեցնել։ Ռոմանտիզմը նրանց համար օտար է և անհասկանալի։ Դա հանգեցնում է մեկ բանի. նրանցից չի հեռանում այն միտքը, որ ամեն ինչ անպայման պետք է ավելի լավ լինի, քան կա տվյալ պահին։ 
 
Կերբերոս (25.04 – 30.05)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Շատերին է հայտնի, որ Կերբերոսը երեքգլխանի շուն է, որը պահպանում է մեռյալների թագավորության մուտքը։ Կերբերոսը գերազանց խորհրդանշում է այդ նշանի տակ ծնված մարդկանց։ Շատ չար և ագրեսիվ անձնավորություններ են։ Պատրաստ են պատառոտել իրենց վիրավորողներին։ Եթե մարդ-կերբերոսներն ազատություն չեն տալիս իրենց կատաղությանը, ապա նրանց մոտ դեպրեսիա է սկսվում։ Նրանք ապրում են անընդհատ սթրեսի մեջ։
 
Սատիր (31.05 – 03.07)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Այս մարդկանց առաջնորդում է ոչ այլ ինչ, քան սեքսը։ Նրանց համար ուրիշ ոչինչ գոյություն չունի, և սեքսը կառավարում է նրանց։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այդ մասին գիտեն և չեն թաքցնում։ Սատիրի նշանի տակ ծնված կանայք հաճախ քանդում են ուրիշների ընտանիքները։ Տղամարդ-սատիրներն ամոթ չունեցող կնամոլներ են։ Այնտեղ, որտեղ նրանք են, միշտ լինում են քանդված ընտանիքներ և կոտրված սրտեր։ Մարդ-սատիրներին ուղղակի անհրաժեշտ է այսպիսի կյանք վարել և անպայման բավարարել ցանկությունները։ Հակառակ դեպքում՝ նրանք դառնում են սեռապես մտահոգ և ծայրահեղ վտանգավոր։
 
Սիրենա (04.07 – 10.08)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Դիցաբանության մեջ Սիրենան հայտնի է, որպես ծովային հավերժահարս, ով տիրապետում է նավերին հրապուրող քաղցր ձայնի։ Եվ շատ նավեր քաղցրաձայն ջրահարսներին փնտրելիս փշրվում էին՝ ժայռերին զարնվելով։ Այս նշանի տակ ծնված մարդիկ նպատակներին հասնելու համար միացնում են իրենց հմայքի 100 տոկոսը, և նրանց համար կարևոր չէ, թե դա ինչպես կանդրադառնա շրջապատի վրա։ Կին-սիրենաները՝ որպես կանոն, շիկահեր են։ Նրանց կարծեցյալ անօգնականությունը թույլ է տալիս գերազանց խաղալ տղամարդկանց հետ։ Պետք է նշել, որ տղամարդիկ էլ ներկայանում են՝ որպես միամիտ պատանիներ։ 
 
Արծվառյուծ (11.08 – 15.09)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Այս արարածը կիսաարծիվ-կիսաառյուծ է, ով տիրապետում է մեծ ուժի։ Վայրագությամբ և ռազմատենչությամբ նրա հետ ոչ ոք չի կարող հավասարվել։ Այս խորհրդանիշը ճշտությամբ բնութագրում է այն մարդկանց, ովքեր ծնվել են այս նշանի տակ։ Ուղնուծուծով ֆանատիկոսներ են։ Այն, ինչին նրանք հավատում են, կպաշտպանեն ակտիվ և ռադիկալ գործողություններով։ Հին դարերում Արծվառյուծի նշանի տակ ծնված մարդիկ ներքաշված էին լինում տարբեր կուլուարային խաղերի մեջ, որոնց արդյունքը միշտ լինում էր գաղափարական մոտիվներով մահապատիժը։ 
 
Քիմեռ (16.09 – 22.10)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը
 

Քիմեռը բազմաթիվ դեմքեր ունեցող դիցաբանական արարած է։ Որպես կանոն՝ գերադասում է ներկայանալ Օձ-Այծ-Առյուծ կերպարով։ Այս նշանի տակ ծնված մարդիկ երեսպաշտ են։ Կախված իրավիճակից՝ փոխում են դիմակները։
 
Սֆինքս (23.10 – 30.11)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը
 

Մարդ-սֆինքսներն օժտված են սառը հաշվենկատությամբ և արտասովոր խորամանկությամբ։ Միշտ աշխատում են ուրիշներից ավելի խորամանկ լինել։ Հարկավոր է նշել, որ դա նրանց մոտ ստացվում է առանց դժվարության։ Նրանք կախված են նյութական բարիքներից, դրա համար, եթե Սֆինքսին հաջողվում է գումար տնտեսել, նա շատ երջանիկ է լինում։
 
Մինոտավրոս (01.12 – 07.01)
 
Այս հորոսկոպը բացահատում է մարդկանց թաքնված կողմերը

Այս արարածը ցլի գլխով մարդ է։ Մինոտավրոսի նշանի տակ ծնված մարդիկ իրենց գազանային էության ստրուկն են։ Նրանք երբեք չեն կարող առաջատարներ դառնալ։ Նրանց ճակատագիրը հոտի մաս լինելն է։ Մինոտավրոսներն ընդունակ չեն կարևոր որոշումներ կայացնել, նրանց համար շատ ավելի հեշտ է անել այն, ինչ ուրիշներն են ասում։ Նրանք հեշտությամբ ենթարկվում են ուրիշի կամքին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի հակասում իրենց առաջնային կենդանական բնազդին։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference