«Գանձասար Կապան»-ի և «Շիրակ»-ի դիմակայությունն ավարտվեց խաղաղությամբ
SPORTՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի առաջին խաղային օրը Կապանում «Գանձասար Կապան»-ը հյուրընկալել էր Գյումրու «Շիրակ»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Կապանում տեղի ունեցած մրցավեճն անցել է բավականին թեժ պայքարում, քանի որ երկու թիմերն էլ պայքարում են 3-րդ տեղի համար: «Շիրակ»-ին ընդամենը երեք միավոր զիջող կապանյան թիմը չի կարողացել ոչ մի կերպ առավելության հասնել ու նվազեցնել միմյանց միջև առկա միավորների տարբերությունը:
Ոչ-ոքի արդյունքից հետո երկու թիմերը 1 միավորով կրճատեցին իրենց տարբերությունը 2-րդ տեղում գտնվող «Փյունիկ»-ի նկատմամբ: Այժմ իր հաշվին 38 միավոր ունեցող «Փյունիկ»-ից «Շիրակ»-ը հետ է մնում 2, իսկ «Գանձասար Կապան»-ը 5 միավորով: Առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ալաշկերտ»-ը, ում հաշվին կա 45 միավոր: