Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման ծավալների սահմանափակման պայմանը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան չի սահմանափակի նավթի արդյունահանումը, եթե մյուս արդյունահանող երկրները, ներառյալ` Իրանը, արդյունահանման ծավալների սառեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերեն Դոհայում` կիրակնօրյա հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանը:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում կայացած հանդիպման ժամանակ նավթի համաշխարհային գներին աջակցելու համար պայմանավորվել են 2016-ին նավթի արդյունահանման ծավալները պահպանել հունվարի մակարդակի վրա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



