Նիկարագուայի բնակիչներին երաշտի պատճառով կոչ են անում հրաժարվել մեքենաներ լվանալուց
INTERNATIONAL NEWSՆիկարագուայի իշխանությունները երաշտի կապակցությամբ արտակարգ միջոցառումներ են հայտարարել: Մասնավորապես երկրի բնակիչներին խորհուրդ են տվել հրաժարվել ավտոմեքենաներ լվանալուց, հայտնում է La Prensa պարբերականը:
Նիկարագուայում երաշտը պայմանավորված է տեղումների անբավարար քանակով: Տեղի փորձագետների տվյալներով, ջրի պակասը կփոխհատուցվի մայիսի երկրորդ կեսին, սակայն որոշ մասնագետներ էլ հավաստիացնում են, որ տարեցտարի անձրեւների քանակը նվազելու է գլոբալ տաքացման հետեւանքով: 2015-ին երաշտի պատճառով երկիրը 171 մլն դոլարի կորուստ է կրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



