Իրանը հրաժարվել է մասնակցել Դոհայում նավթ արդյունահանող երկրների բանակցություններին
INTERNATIONAL NEWSԻրանը րոշել է իր ներկայացուցիչներին չուղարկել Դոհայում կայանալիք հանդիպմանը, որտեղ այսօր՝ ապրիլի 17-ին, տեղի կունենան նավթ արդյունահանող երկրների բանակցությունները։ Այս մասին ասված է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հայտարարությունում։
Նրա խոսքով, բանակցություններին մասնակցում են այն կողմերը, որոնք ուզում են քննարկել նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու հարցը։ «Քանի որ Իրանը չի ստորագրելու նման պլանը, մեր մասնակցությունն այդ հանդիպմանը պարտադիր չէ»,-ասել է նախարարը։
Ապրիլի 15-ին հաղորդվել էր, որ Զանգանեն չի մասնակցելու այդ հանդիպմանը։ Ենթադրվում է, որ այդ հանդիպմանն Իրանի կողմից կմասնակցի ՕՊԵԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Կազեմպուր Արդեբիլին։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



