Քրուզը կրճատել է իր Թրամփի միջեւ եղած տարբերությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը հաղթել է փրայմերիզը Վայոմինգում եւ կրճատել իր եւ իր հիմնական մրցակից միլիարդատեր Դոնալդ Թրամփի միջեւ եղած տարբերությունը, հաղորդում է Reuters-ը։
Վայոմինգ նահանգում ներկուսակցական հանդիպման ժամանակ, որը կայացել է ապրիլի 16-ին, Քրուզը ստացել է 14 պատվիրակների աջակցությունը։ Մինչ այդ բաշխվել էր եւս 12 ձայներ, որոնցից 10-ը աջակցել էին Քրուզին, մեկը՝ Թրամփին, եւս մեկը չեզոքություն էր պահպանել։
Ընդհանուր առմամբ, Վայոմինգը 29 պատվիրակ է ուղարկելու Հանրապետականների համագումարին, որը տեղի կունենա հուլիսի 18-21-ին Քլիվլենդում, նշում է CNN-ը։
Նշենք, որ Քրուզը Թրամփին հաղթել է նաեւ Քոլորադոյում, որտեղ նրան աջակցել է 34 պատվիրակ։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



