Չինաստանում մոտ 500 դպրոցականներ թունավորվել են անհայտ նյութից
INTERNATIONAL NEWSՉինաստանի Ցզյանսու նահանգի դպրոցներից մեկում առնվազն 493 աշակերտ է թունավորվել անհայտ նյութից, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ օտար լեզուների տեղի դպրոցը տեղափոխվել է նոր շենք, աշակերտները թունավորման տարբեր ախտանշաններ են զգացել։
Նրանց մոտ նկատվել է մաշկի բորբոքում, արյան անալիզի ցուցանիշներից շեղումներ, ոմանց մոտ հայտնաբերվել է լիմֆոմա եւ լեյկեմիա։
Մասնագետներն ավելի ուշ դպրոցի տարածքում գրունտային ջրերում տոքսիկ աղտոտում են հայտնաբերել։
Նշվում է, որ այն վայրում, որտեղ հիմա դպրոցն է, նախկինում երեք քիմիական գործարաններ են եղել։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



