Կավանիի հեռանալու դեպքում «ՊՍԺ»-ն կփորձի գնել Գրիզմանին
SPORT«ՊՍԺ»-ն շարունակում է հարձակման ուժեղացման որոնումը` հաշվի առնելով Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխությունը:
Ինչպես հաղորդում է Telefoot-ը, փարիզեցիները ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիները ֆրանսիացուն նոր պայմանագիր են առաջարկել, ըստ որի պայմանների հրաժարագինը 80 մլն եվրոյից կբարձրանա մինչև 150 մլն եվրո:
Բացի այդ հաղորդվել է, որ «ՊՍԺ»-ն հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսով, քանի որ ամռանը Փարիզից կարող է հեռանալ Զլատան Իբրահիմովիչը, իսկ Նեյմարի կամ Ռոբերտ Լևանդովսկու գնումը այնքան էլ իրական չէ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



