Brent նավթի գինը Դոհայի գագաթնաժողովից հետո ընկել է 7 տոկոսով
ECONOMICSBrent նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում հանգստյան օրերի ընդմիջումից հետո կայացած սակարկություններում ընկել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 40,22 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
Գնի անկումը պայմանավորված է այն բանով, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը կողմերը չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը սպասվում է հունիսին:
Այսպիսով, հանդիպման կազմակերպման՝ գրեթե երկու ամիս տեւած ջանքերն ավարտվեցին անարդյունք: Ի դեպ, փորձագետներից քչերն էին հաջողություն ակնկալում՝ կանխատեսելով, որ նավթի գները կընկնեն ցանկացած արդյունքի դեպքում, քանի որ շուկան արդեն արձագանքել էր բանակցություններից բոլոր սպասումներին:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



