Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ ապրիլի 18-ի համար

LIFE

Խոյ: Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող  գործերում: Միապաղաղ աշխատանքը ձեզ համար չէ, ուստի  մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք ձանձրալի են, միևնույն է, հետագայում, դրանք անավարտ կմնան: Այսօր խուսափեք խոստումներ տալուց, քանզի իրականացնելը շատ ավելի դժվար կլինի, քան կարծում եք: Շատերն այսօր կմտահոգվեն անձնական հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Լրջորեն կմտորեն այն մասին, թե ինչ կարելի է փոխել՝  հօգուտ սիրելիների: Կայացրած որոշումները կօգնեն  անցյալում թողնել մի շարք խնդիրներ:

Ցուլ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող կլինի: Ասես կարդում եք մարդկանց մտքերը և, առանց ավելորդ հարցերի, կես խոսքից՝ հասկանում նրանց: Դա տարածվում է ոչ միայն հարազատների, այլև նրանց վրա, ում առաջին անգամ եք հանդիպում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են որոշիչ դեր խաղալ ձեր կյանքում: Աշխատունակությունը բարձր է: Տեղում նստած մնալ չեք կարող, ամենուր նոր տպավորություններ ու սուր զգացողություններ եք փնտրում: Բարեհաջող օր է նոր գործեր ձեռնարկելու համար: Փորձեք ձեր ուժերը նոր ոլորտներում: Արեք այն, ինչ նախկինում չեք համարձակվել: Վստահ եղեք, այդ ամենը ձեզ մոտ կստացվի:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը հարմար է շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական կամ սիրային հանդիպումների համար: Հրաշալի տրամադրություն ունեք և դրական լիցքեր եք  տարածում շուրջբոլորը: Ամենուր ուրախ կլինեն հյուրընկալել ձեզ: Ձեր կողմից կազմակերպված ցանկացած միջոցառում հրաշալի կանցնի: Օրվա երկրորդ կեսին որոշ խնդիրներ կծագեն: Զգացմունքային դաշտը կփոխվի, մանրուքների պատճառով կսկսեք նյարդայնանալ, անհանգստանալ, երբեմն էլ՝ պոռթկալ: Նման պահերին շատ կարևոր է վստահելի, մտերիմ մարդու աջակցությունը: Փորձեք անկեղծ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է:

Խեցգետին: Օրը բարեհաջող սկիզբ կունենա:  Աշխատանքն արդյունավետ կլինի: Անգամ, եթե ձեր առջև բարդ առաջադրանք է դրվում, վստահ եղեք, որ հաջողությունն ապահովված է: Այսօր իմաստ չունի ամեն բան ինքնուրույն անել, դիմեք նրանց, ովքեր պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Այս ընթացքում աշխատեք թուլացնել ծանրաբեռնվածությունը: Կենտրոնացում պահանջող գործերը հետաձգեք: Ձեզ թույլ տվեք լիցքաթափվել, զբոսնել, հանգստանալ: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ փոքրիկ , հաճելի մանրուքներով:

Առյուծ: Ստեղծագործելու համար լավ ժամանակ է: Անգամ առօրյա խնդիրներին անսպասելի լուծումներ կտաք, և ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Զբաղվեք երաժշտությամբ, նկարչությամբ, իսկ եթե նման ընդունակություններ չունեք, ապա կարող եք այցելել համերգասրահներ, ցուցահանդեսներ և մեծ բավականություն ստանալ: Կգտնեք համախոհներ, ովքեր լիովին կկիսեն ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Անկեղծ կլինեք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, ինչը ձեզ հմայք կհաղորդի: Եթե հավելեք այս ամենին նաև իմիջի որոշ փոփոխություններ, ապա անմոռանալի տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում համակրում եք:

Կույս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի սկսվի, ավելի ուշ ամեն բան կկարգավորվի: Ոմանք ոգեշնչման նոր աղբյուրներ կգտնեն, ձեռք կբերեն նոր նախասիրություններ: Կսկսեք այլ կերպ նայել և գնահատել ձեզ շրջապատող մարդկանց:  Առանձնահատուկ հետաքրքրություն կցուցաբերեք այն մարդու հանդեպ, ում տարիներ շարունակ ձեր ընկերն եք համարել:  Հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի: Կարեղ եք բարդ գործեր ձեռնարկել, կողմնորոշվել խճճված իրավիճակներում: Ամեն բան վերլուծելու ձեր բացառիկ ունակությունը լիարժեք կդրսևորվի: Ձեզ կհաջողվի բացահայտել վերջերս կատարված իրադարձությունների իրական պատճառը:

Կշեռք: Հրաշալի օր է սպասվում: Հնարավորություններ կընձեռնվեն իրականացնելու այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Այդ ամենին նպաստում են հարցերին ձեր ճիշտ մոտեցումն ու համառությունը, նաև այն հանգամանքը, որ ձեր կողքին ունեք վստահելի մարդ, ում կարող եք ապավինել ցանկացած հարցում: Հնարավոր է կարևոր տեղեկություններ ստանաք: Որոշ Կշեռքներ այսօր որոշումներ կկայացնեն, որոնք ապագայում կարող են ճակատագրական նշանակություն ունենալ: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Նպատակահարմար օր է սպորտով զբաղվելու համար: Ի դեպ, կարող եք փորձել ֆիթնես  մարզումների, ձեզ համար բոլորովին նոր, տարբերակներ:

Կարիճ: Օրը լավ կանցնի , եթե ձեզ հաջողվի խուսափել վեճարից: Հատկապես աշխատեք զերծ մնալ սիրելիի հետ գժտվելուց: Անգամ եթե նրա քայլերը, կամ թույլ տված արտահայտությունները ձեր սրտով չեն, հնարավորինս զերծ մնացեք խիստ նկատողություններ անելուց , իսկ եթե, այնուամենայնիվ,  արտահայտվելու պահանջ զգաք , ապա դա արեք հանգիստ և ժպիտով: Կհետաքրքրվեք կյանքի այն ոլորտներով, որոնց հանդեպ նախկինում անտարբեր եք եղել: Այն Կարիճները, ովքեր տանել չեն կարողանում գնումներ կատարելու գործընթացը, այսօր դա կանեն մեծ խանդավառությամբ: Ոմանք էլ  բավականություն կստանան թատրոններ և թանգարաններ այցելելուց:

Աղեղնավոր: Այսօր միայն սեփական ծուլությունը կարող է խանգարել ձեզ հաջողության հասնել: Ալարկոտությունը վտանգավոր չի լինի արդեն օրվա երկրորդ կեսին, երբ   էներգիայի հոսք կզգաք և ամբողջ եռանդով գործի կանցնեք: Մտերիմները ձեր օգնությանը կդիմեն, և դուք սիրով կաջակցեք նրանց ,ինչը բարձր կգնահատվի: Եթե անձնական կյանքում նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն: Սակայն գործելու համար շատ կարևոր է ճիշտ պահն ընտրելը: Ուշադրություն դարձրեք  մտերիմների տրամադրությանը, միշտ չէ, որ նրանք կհամաձայնեն ձեր դուդուկի տակ պարել:

Այծեղջյուր: Օրվա սկզբում  ինքնահաստատվելու պահանջ կզգաք: Ցանկությություն կունենաք բոլորին ապացուցել ձեր անկրկնելի լինելը: Ի ցույց կդնեք ձեր առավելությունները , կվստահեցնեք, որ բոլերից լավ եք գործից գլուխ հանում: Այդ հարցում գուցե և իրավացի եք, սակայն ՝ ոչ  նրբանկատ: Փորձեք ավելի  զուսպ լինել, այդ դեպքում  ձեզ,անպայման, կգնահատեն: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իսկ տրամադրությունը կբարձրանա: Բոլոր լուրջ հարցերը և կարևոր հանդիպումները ծրագրեք օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ կատարել,  ձեռք բերել կահույք և ներքին հարդարման պարագաներ:

Ջրհոս: Հրաշալի օր է ցանկացած կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Կարող եք վաճառել բոլոր այն իրերը , որոց կարիքն այլևս չունեք: Ինքներդ կզարմանաք, թե որքան հետաքրքրված գնորդներ կհայտնվեն՝ պատրաստ վճարելու դրանց համար: Կարող եք հետագա համագործակցության ծրագրեր կազմել: Շատերը եկամուտի նոր աղբյուրներ կգտնեն: Անձնական հարցերում հնարավոր է խնդիրներ ծագեն: Միշտ չէ, որ ձեզ հասկանալի են մտերիմների քայլերի դրդապատճառները, անկեղծ զրույցները ևս չեն օգնի՝ գնահատելու իրավիճակը: Ամեն դեպքում, շատ լուջ հարցեր այսօր չեն ծագի, անհանգստանալու կարիք չկա:

Ձկներ: Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Իրադարձությունները  շատ արագ կզարգանան, ձեր զգացմունքների փոխադարձ անկեղծությունը չի կարող կասկածի տակ դրվել: Կարիք չկա թաքցնել թերությունները  և դիմակ կրել: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Նրանք, ովքեր վաղուց են գտել իրենց երկրորդ կեսին, անախորժություններ չեն ունենա: Աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այն զույգերը, որոնց հարաբերությունները վերջին շրջանում փակուղի էին մտել, այսօր վերջապես  դուրս կգան ճգնաժամից:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine