Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Էրիկի կոչը ՄԱԿ-ին և «Եվրոնյուզ» հեռուստաալիքին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Էրիկը եւս միացավ հայ աստղերին՝ «Ոչ ռասիզմին, կանգնեցրեք Ալիեւին» ենթատեքստով բաց նամակ հղելով ՄԱԿ-ին:

Life.panorama.am-ի հետ զրույցում Էրիկը նշեց, որ իր պարտքն է համարում պայքարել Արցախի խաղաղության համար եւ հայտնեց, որ ՀՀ շատ արվեստագետներ կմիանան այս կոչին:

«Սա մի նախաձեռնություն է, որին օր օրի ավելանում են իրենց մասնակցությունը հայտնել ցանկացող աստղերը: Էությունը կայանում է նրանում, որ այն հայտնի մարդիկ, ովքեր ունեն ֆեյսբուքյան պաշտոնական էջ եւ հետեւորդների մեծ քանակ, իրենց էջերի միջոցով բաց նամակ հղեն միջազգային կազմակերպություններին եւ կոչ անեն՝ հետամուտ լինելու Արցախի խաղաղությանը եւ Ալիեւի սադրիչ գործողություններին»,- նշեց երգիչն ու ավելացրեց.

«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մարդկանց կյանքում շատ մեծ դեր ունեն եւ երբեմն ոչ պակաս ազդեցիկ են նաեւ տեղեկատվական պատերազմները: Վերջին օրերին հաճախ կարող ենք լսել, թե գնացեք Արցախ, զենք վերցրեք ու կռվեք, բայց պետք է հասկանալ, որ այնքան էլ հեշտ չէ գնալ սահման ու կռիվ տալ: Իհարկե, Աստված ոչ անի, հարկ եղած դեպքում բոլորս էլ կգնանք եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, բայց այս պահին սահմանագծի կռիվը տեղափոխվել է նաեւ ինֆորմացիոն դաշտ: Ըստ իս՝ հայ հայտնի մարդիկ պետք է զբաղվեն տեղեկատվական պատերազմով եւ փորձել մեր պահանջը լսելի դարձնել աշխարհին. կարծում եմ՝ ինֆորմացիոն ճիշտ մարտավարությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ յուրաքանչյուր խնդրում»:

Ի դեպ՝ Էրիկը նույն կոչով դիմել է նաեւ հայտնի «Եվրոնյուզ» հեռուստաալիքին.

«Իմ էջից որոշեցի նամակ ուղարկել նաեւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքին, որպեսզի նրանք էլ ուշադրություն դարձնեն եւ անաչառ կերպով լուսաբանեն իմ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Իմ կոչի էությունը կայանում է նրանում, որ ես դեմ եմ պատերազմներին, որ իմ երկրում տեղի են ունենում իրադարձություններ միայն նրա համար, որովհետեւ դա Ալիեւի քմահաճույքն է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի բնակչությունը եւս չի ուզում այս պատերազմը, որ նրանց զինվորները ստիպված են գնալ պատերազմելու»,- նկատեց նա:

Էրիկը հույս հայտնեց.

«Ես վստահ եմ, որ աշխարհում եւ նույնիսկ մեր հարեւան պետություններում բավականին լավ են հասկանում մեր կոչի արդարացիությունը, սակայն այսօր շատերին ուղղակի ձեռք չի տալիս ընդունել դա ու փորձում են չեզոք վերաբերմունք ցուցաբերել: Այս պարագայում հույս ունեմ, որ մենք՝ հայտնիներս գուցե որեւէ կերպ օգտակար լինենք, քանի որ նստել ու ոչինչ չանելն էլ ինձ համար անընդունելի է: Այսօր ամեն հայ ինչով կարող է, պետք է օգնի մեր երկրին, այս պարագայում շատ կարեւոր է, որպեսզի մեր կոչը հնարավորինս շատ տարածվի, որպեսզի այն տեսնեն ողջ աշխարհում, ուստի կխնդրեմ, որպեսի այն մարդիկ, ովքեր մեզ սիրում ու հետեւում են, ավելի ակտիվ լինեն եւ տարածեն այս կարեւոր ուղերձը՝ այն ավելի մասսայական դարձնելու համար: Շատ եմ արժեւորում այս փասը, որ մենք համախմբված ենք գործում, քանի որ բոլորիս մեկ նպատակ է ուղղորդում՝ «Ոչ ռասիզմին, կանգնեցրեք Ալիեւին». Այս համախմբվածության համար ես ողջ ազգիս եմ շնորհակալ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine