Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Արա Պապյանն Ադրբեջանի ագրեսիան պայմանավորում է արտաքին և ներքին գործոնններով

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ  սկսելը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Վաղուց արդեն հայտնի էր, որ Ադրբեջանը տնտեսական խնդիրներ ունի՝ կապված գների հետ, ինչպես նաև ավելի ու ավելի են ակտիվացել այդ երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները: Պատերազմական գործողություններ ծավալելու համար առիթ կարող էր հանդիսանալ նաև օֆշորային բացահայտումը՝ կապված Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պապյանը:

Անդրադառնալով արտաքին գործոններին՝ Պապյանն ընդգծեց, որ Արցախի դեմ պատերազմական գործողություններ սկսելու համար հիմք է ծառայել ռուս-թուրքական հարաբերությունների սրումը: «Այս դեպքում ինձ համար տարօրինակ էր Ռուսաստանի ղեկավարության պահվածքը, ովքեր հավասարության նշան դնող հայտարարություններ ու կոչեր էին անում այն դեպքում, երբ ռուս քաղաքագետների հիմնական մասն այն կարծիքին էր, որ սա Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը հիմա մի փոքր կայունացել է, սակայն առաջիկա ամիսների ընթացքում կարող է նոր պատերազմ բռնկվել, որն ավելի լայնածավալ կլինի: «Դրա համար մեր իշխանությունները պետք է անցնեն կտրուկ գործողությունների, որովհետև մեր բանակը, ճիշտ է, իրեն փայլուն է դրսևորել քառօրյա պատերազմի ընթացքում, բայց մենք տեսանք, որ կան բացեր, որոնք պետք է լրացնել: Էական բացեր կան պաշտպանության կազմակերպման գործում: Սա ասում եմ նրա համար, որ մենք ունեցանք զոհեր, որոնցից կարելի էր խուսափել, իսկ չենք խուսափել, որովհետև ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվեÕ ¬: Ի վերջո, զինվորի մարտական ոգին 21-րդ դարում շարունակում է կարևոր մնալ, բայց շատ կարևոր է նաև ժամանակակից, արդիական սպառազինություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի ինչպես հարկն է պաշտպանվել ու հակահարված տալ թշնամուն»,-  ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը իր առջև ոչ միայն ռազմական, այլ հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցաղասպանություն իրականացնելու խնդիր է դրել, ինչի մասին են վկայում այն վայրագությունները, որ ադրբեջանցիներն իրականացրել են խաղաղ բնակչության նկատմամբ: «Հետևաբար, մենք լուրջ քայլեր ունենք անելու, որպեսզի կարողանանք վերջնականապես ջախջախել թշմանուն: Հարկավոր է ինչպես հարկն է զինվել ու պատրաստվել նոր պատերազմի, որի ժամանակ պետք է ջախջախենք մեր թշնամուն ու հասնենք վերջնական հաղթանակի, քանի որ հակառակ դեպքում մենք դեռ երկար ժամանակ կունենանք այն իրավիճակը, որն ունենք այսօր: Միակ ճանապարհը թշնամու վերջնական ջախջախումն է: Այն, որ մենք կհաղթենք հերթական պատերազմում, կասկած չի հարուցում, ինչի վառ ապացույցն է չորսօրյա պատերազմը, սակայն հարց է, թե ինչ գնով մեզ կտրվի այդ հաղթանակը: Դրա համար մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք»,- մանրամասնեց Պապյանը:

Միևնույն ժամանակ, քաղաքագետը նկատում է, որ պատերազմում չի կարելի հաղթանակի հասնել միայն զենքով և բանակով. հարկավոր է գրագետ գործել նաև դիվանագիտական դաշտում:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation