Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Երկնագույն տան («Չհոնվադե»)՝ ապրիլի 18-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
1962 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր Հարավային Կորեայի նախագահի առաջին այցը Թեհրան տեղի կունենա մայիսի 1-3-ին:
Փաստաթղթի համաձայն՝ Պակ Կին Հեն պլանավորում Է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ համագործակցության հարցերը Էներգետիկայի, ենթակառուցվածքի, անվտանգության, առողջապահության եւ շրջակա միջավայրի բնագավառում: Հարավային Կորեայի եւ Իրանի ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի նշում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



