Եվրամիությունն իր ներկայացուցիչներին կուղարկի Իրան
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը մտադիր Է պատվիրակություն ուղարկել Իրան, որը որպես կազմակերպության ներկայացուցիչ կգործի Նիդեռլանդների դեսպանության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է Tasnim գործակալությունը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունն առաջին պատվիրակությունը Թեհրան կուղարկի մի քանի շաբաթվա ընթացքում: Գործակալությունը գրում Է, որ դա խոսում Է Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվորեն զարգացնելու կազմակերպության երկրների մտադրության մասին: Սակայն Tasnim-ը չի նշում ԵՄ-ի ներկայացուցիչների ժամանելու ստույգ ամսաթիվը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 16-ին այցելել Է Իրան, որտեղ այդ երկրի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադի Զարիֆի հետ քննարկել Է երկկողմ համագործակցության հարցեր: Եվրոպական պատվիրակության կազմում եղել են յոթ եվրակոմիսարներ, այդ թվում՝ Էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, հումանիտար օգնության եւ ճգնաժամերի կառավարման հանձնակատարները:
Նաեւ տեղեկացվել Է, որ Եվրամիության մասնագետները նախապատրաստական աշխատանքներ կանցկացնեն Իրանում, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի ներկայացուցչության բացման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



