ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը
INTERNATIONAL NEWSՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նրա տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունը կնախագահի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Կոնսուլտացիաների ընթացքում նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը»,-ասված Է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



