Կանադայում մարզիչն օդից որսացել է ընկնող մարմնամարզուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԿանադական Օնտարիո նահանգում ընթացող Կանանց գեղարվեստական մարմնամարզության առաջնության ժամանակ Քեյդենս անունով 11-ամյա մասնակիցն իր մարզչի զգոնության շնորհիվ կարողացել է խուսափել ընկնելուց ու գլխի լուրջ վնասվածքից։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, մարմնամարզուհին ձողերի վրա վարժությունը բավական լավ է կատարել, սակայն ինչ որ պահի կորցրել է հավասարակշռությունը։

Բարեբախտաբար, Վիտալի անունով մարզիչը, ով կանգնած է եղել աղջկան շատ մոտ, ճիշտ պահին որսացել է նրան ու թույլ չի տվել գլխի վրա ցած ընկնել։

«Ես անասելի հպարտ եմ նման մարզիչ ունենալու համար»,- ավելի ուշ խոստովանել է Քեյդենսը։

Տեսանյութը՝ այստեղ
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



