Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում սպանվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Իրաքում ԻՊ-ի պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Մոսուլ քաղաքից հարավ ահաբեկչության դեմ պայքարում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների եւ քրդական ուժերի համատեղ գործողության ընթացքում»:
Հայտարարության մեջ ներկայացված Է ծայրահեղականների սպանված պարագլխի անունը՝ Սուլեյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրի, որն ահաբեկիչների շրջանում հայտնի Էր որպես Աբու Սեյֆ:
Նա, ըստ առկա տվյալների, մտնում Էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող խմբավորման ռազմական խորհրդի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



