Yerevan, 07.November.2026,
00
:
00
BREAKING

Իսպանական «El Imparcial»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

INTERNATIONAL NEWS

Իսպանական «El Imparcial»-ն պարբերականը ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանության 101 տարին» վերտառությամբ հոդված է տպագրել։ Հրապարակման հեղինակը Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան է։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը։

«Ս.թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 101 տարին (1915-1923թթ.): 2015թ.-ին Իսպանիան կորցրեց պատմական հնարավորություն ճանաչելու, որ «Միություն և առաջընթաց» կոմիտեի կողմից կառավարվող Օսմանյան Կայսրությունում իրականացրած սպանությունների քաղաքականությունը՝ գնդակահարությունների, սառը զենքերի, սովի մատնելու և ստիպողաբար իրականացված տեղահանումները դեպի անապատ՝ ուղղված էին մի ծրագրի իրականացմանը, որի նպատակը Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի ոչնչացումն էր:

Ոչնչացման իրականացման հեղինակները մեծամասամբ մնացին անպատիժ, և հանցագործության վրա բարձրացվեց լռության հսկայական պատ, որը միայն կարողացան կոտրել սփյուռքի հայ համայնքները (Ռուսաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Միացյալ Նահանգներ): Ընդհանուր առմամբ, հանրային կարծիքը հաղորդակից չէր հայերի տառապանքին: Տարիներ շարունակ Թուրքիայի Հանրապետության ճնշումները արգելեցին, որ հիշատակի բազմաթիվ փորձեր իրականություն դառնան: Իհարկե, եղել են թուրքեր, ինչպես Օրհան Փամուկը և Թաներ Աքչամը, ովքեր ուժ են գտել առերեսվելու անցյալի հետ և ճանաչելու ողբերգության շարունակականությունը:

Ինձ տխրեցնում է, որ Իսպանիան չի ուղեկցում Գերմանիային, Կանադային, Ֆրանսիային, Հունաստանին, Իտալիային, Նիդերլանդներին, Լեհաստանին, Չեխիայի Հանրապետությանը, Ռուսասատանին, Շվեդիային, Շվեյցարիաին և Վատիկանին, ի թիվս այլ պետությունների՝ պաշտոնապես ճանաչելով հայերին այն երկրի երեսից բնաջնջելու փորձը, որտեղ նրանք ծնվել են:

Անցել է ավելի քան հարյուր տարի, և Իսպանիան շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որոնք չեն ունեցել բավարար բարոյական հստակություն և անկախություն պատմության ճիշտ կողմում կանգնելու համար:  Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ պատմել տեղի ունեցածի մասին: Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ գրել, հրատարակել, ավելի շատ խոսել այն ծայրահեղ անարդարության մասին, որը կրել են հայերը և այլ քրիստոնյա համայնքները: Այո՛, հարկավոր է հիշել քրիստոնյա հույներին, նեստորիացիներին, փոքրամասնություններին, որոնք ենթարկվել են կոտորածների: Նրանց  գերեզմանների և եկեղեցիների պղծումը, վանքերի և դպրոցների ավերումը, արվեստի բնաջնջումը և, ընդհանրապես, ջանքերը՝ ուղղված` նրանց բնակավայրերից, նրանց իսկ գոյության բոլոր հետքերի ջնջմանը:

Ո՞վ գիտի, միգուցե հարկավոր է պնդել, որ անցյալը չի անհետանում ժամանակների խավարում, այլ վերափոխվում է ներկայի: Այն մեր որոշումները չի կանխորոշում, սակայն մենք նրա կարիքն ունենք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ:

Մեծ կենտրոնական կայսրությունների ոչնչացումը, մասնավորապես՝ Ավստրահունգարական, Ռուսական և Օսմանյան կայսրությունների, հանգեցրեց քաղաքակրթությունների և մայրցամաքների միջև բաժանումների, որոնք առայսօր շարունակում են մնալ հակամարտությունների օջախաներ: Օրինակ՝ Ուկրաինան, Հարավային Օսեթիան, Եվրոպայի այն տարածքները, որտեղ բնակվում են լեզվական կամ էթնիկ փոքրամասնություններ… Շարունակում ենք ապրել այդ կայսրությունների շողքի տակ: Վերջին շաբաթներին, ոչ մեկի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի և ԱՄՆ ռազմավարական դաշնակից ու ռուսական զինամթերքի գնորդ Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները հիշեցրեցին, որ անցյալը հենց այնպես չի մոռացվում:

Անհնար է խոսել ժամանակակից աշխարհի մասին առանց նշելու ցեղասպանությունների սարսափը, դաշտերը, գնացքները, ընդհանուր գերեզմանափոսերը, ստիպողական աշխատանքները, տանջալի երթերը՝ որպես սպանության միջոց և խարույկները, որոնցում սկզբում այրվում էին գրքերը, հետո՝ դիակները: Հայնեն պայծառատես էր, երբ նախազգուշացրեց, որ այնտեղ, որտեղ սկսում են գրքեր վառել, ավարտում են վառելով մարդկանց: Կրակը մեր ժամանակներում որոշակի սիմվոլիկ ուժ պետք է որ ունենա: Մորդեջաի Գեբիրտիգը, մեծն հրեա բանաստեղծը, որպես իր ամենահայտնի տողերի վերնագիր ընտրել է «Es brennt&raqu o; բառերը, թարգմանաբար՝ «այրվում է»՝ նկարագրելով կրակին հանձնված հրեական բնակավյրերը: Ստեղծագործության տարեթիվը 1938 թվականն է: Ընդամենը մեկ տարի անց նացիստները գրավեցին Լեհաստանը: Երբ Ֆրանց Վերֆելը, գերմանախոս չեխ վիպասանը, ով ծնվել էր Հաբսբուրգյան մենիշխանության օրոք, նկարագրեց հայերի դիմադրությունը օսմանացիների դեմ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, Եվրոպայում նկատվում էին դեպի Աուստվից տանող առաջին քայլերը՝ հակասեմիտիզմը, ռասիզմը և ատելության ելույթները, պոպուլիզմը, առաջնորդի պաշտամունքը, արյունը և բռնությունը, պատմության մանիպուլյացիան, տեխնոլոգիաների կիրառումը զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու և վերահսկելու համար… Ոմանք պնդում են, որ միայն հրեան կարող էր գրել այդպիսի գիրք, որը նկարագրում է Մովսեսի լեռան, այսինքին՝ Մուսա Դաղի վրա հայկական պաշտպանությունը օսմանացիների դեմ քառասուն օրվա ընթացքում: Պարտիզանուհի և գետոներում մարտնչող Հաիկա Գրոսմանը պատմել է, թե ինչպես այս վեպը ձեռքից ձեռք էր անցնում Հոլոքոստին Եվրոպայում դիմադրություն իրականացնող հրեաների միջև: Մարսել Ռեիխ-Ռանիկին, հայտնի գրական քննադատը, ով արտահայտում էր Միջին Եվրո պայի ոգին, պատմել է՝ ինչպես Վերֆելի տեքստը մեծ հաջողություն ունեցավ գետոներում: Ինչպես հայերը, ովքեր փրկեցին գրքերը և պարտիտուրաները՝ դրանք թաքցնելով իրենց տներում կամ մասնատելով, որպեսզի հետո միացնեին իրար, հրեաները դիմադրեցին գետոների սարսափին՝ փորձելով գրել, կարդալ և ուսանել: Եթե գնաք Մատենադարան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Երևանում, չմոռանաք, որ ժողովուրդը, որ պահպանել է այդ մշակույթը, դրա դիմաց վճարել է արյամբ:

Այսպիսով՝ Հայոց ցեղասպանությունը ուղղակիորեն կանխորոշում է 20-րդ դարի պատմությանը, նախազգուշացնում է այն սարսափի մասին, որն իրենց հետ բերելու էին մեր ժամանակի ցեղասպանությունները և Միջին Արևելքում քրիստոնյաների ոչնչացումը, որն իրականացվում է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքում:

Հայերի անսահման ողբերգության մեջ հանդիպում ենք գնացքների, երթերի, գերեզմանափոսերի, մտավորականության ներկայացուցիչների սպանությունների և այն ամենի հետ, ինչ Ռաֆայել Լեմկինը նկարագրում էր «ցեղասպանություն» եզրույթի ներքո:

Հույսս չեմ կորցնում, որ Իսպանիան մեկ օր կճանաչի մեր ժամանակների այդ կարևոր եղելությունը: Հայոց ցեղասպանությունը նախազգուշացման կոչ է պարունակում մարդկության համար: Քրիստոնյաներին շարունակում են բնաջնջել Միջին Արևելքում՝՝ միջազգային հանրության ցուցաբերած վախկոտ մոտեցման (հանցակից լռության չասելու համար) ներքո: Որոշ դեպքերում հանցակցությունը պասիվ չէ, այլ ակտիվ: Քրիստոնյա փոքրամասնությունները Միջին Արևելքում շարունակում են ապացույց հանդիսանալ առ այն բազմազանության, որը ջիհադիստները, իսլամիստները և ծայրահեղականները հանդուրժել չեն կարող:

Լեռնային Ղարաբաղում հայերի տառապանքը, որոնք մեկուսի են և արհամարված ավելի քան քսան տարի, պարզ ապացույցն է այն բանի, որ արդարադատություն չի իրականացվել: Ո՛չ, հայերը թույլ  չեն տա իրենց բնաջնջել և կդիմակայեն, ինչպես անցյլում: Կդիմանան, ինչպես դա անում են արդեն հարյուր տարի է: Չեն մոռանա՝ ով են ու որն է իրենց պատմությունը:

Եվս մեկ տարի մեր թերթի այս սյունյակը հիշում է Հայոց ցեղասպնությունը և հայցում է Իսպանիայի կողմից դրա ճանաչում»:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality