Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ընկերության մասին այս 8 մտքերը կօգնեն ավելի գնահատել ձեզ թանկ մարդկանց

LIFE

Ընկերը նա է, ով քո մասին ամեն ինչ գիտի, սակայն, միևնույնն է, սիրում է քեզ: Էլբերտ Հաբերդ

Իրական ընկերությունը չի կարող ծաղկել դատապարտության հետ մեկտեղ: Եթե վախենում ես ինչ-որ մեկին պատմել քո անցյալի հետ կապված այնպիսի բաներ, որոնք կարևոր են քեզ համար, ապա պետք է խորհես՝ արդյո՞ք նա իսկապես արժանի է քո կյանքի մի մասը լինել:

Ավելի լավ է ատելի լինել այն բանի համար որ կաս, քան սիրված լինել նրա համար, որ չես: Անդրե Գիդ

Իրական ընկերությունը չի կարող հիմնված լինել ստերի վրա: Մարդկանցից` քեզ սիրելու համար ճշմարտությունը թաքցնելը արտացոլվում է ինքդ քո ես-ի հանդեպ ունեցած թերահավատությամբ: Ինչո՞ւ ես մտածում գոհացնել այն մարդկանց, ովքեր երբեք չեն ընդունի քեզ:

Աշխարհում կան սիրո տարբեր դրսևորումներ, սակայն երբեք նույն սերը չի կրկնվում երկու անգամ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

Իրական ընկերությունը չի կարող հատուկ լինել, եթե այն մեկ ուրիշի հայելային արտացոլանքն է: Նոր մարդուց հին ընկերոջը փոխարինելն ակնկալելը հիմար ջանք է, որի արդյունքը միայն հիասթափությունը կլինի:

Սերն այն է, երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս քեզ գեղեցկությունն այնպիսի բաներում, որ երբեք նախկինում չէիր նկատել… ու հիմնականում քո մեջ: Մամա Զարա

Իրական ընկերությունը չի կարող գոյատևել բացասականության մթնոլորտում: Չնայած իրական ընկերը չպետք է վախենա կոպտության աստիճան ազնիվ լինել քեզ հետ, այնուամենայնիվ, նա նաև դրական ազդեցություն պետք է ունենա, որը քեզ կոգեշնչի ավելի լավը լինել:

Սերը հանում է այն դիմակները, առանց որոնց թվում է, թե չենք կարող ապրել, ու գիտենք, որ չենք կարող ապրել դրանցում: Ջեյմս Բոլդուին

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ամբողջական թափանցիկության: Եթե չես կարող գաղտնիքները բացահայտել առանց կշտամբանքի արժանանալու վախի, ուրեմն էլ ինչո՞ւ ես ժամանակ անցկացնում այդ մարդու հետ:

Ես ոչ միայն սիրում եմ սիրված լինել, այլև լսել, որ սիրված եմ: Ջորջ Էլիոթ

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ոգևորիչ խոսքերի: Մարդիկ, ովքեր չեն գնահատում քեզ, արժանի չեն քեզ: Երբ հարաբերությունների երկու կեսերի մեջ անհավասարակշռություն կա, ժամանակն է ծանր խոսակցություն ունենալու:

Դեռահաս սերն ասում է. «Սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ»: Հասուն սերն ասում է. «Քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»: Էրիխ Ֆրոմ

Իրական ընկերությունը միայն քոնը չէ: Ընկերոջը որպես քո սեփական գոյության մի մասը տեսնելը առանց հաշվի առնելու այն, որ նա քեզնից զատ, նույնպես կյանք ունի, արտացոլում է քո եսակենտրոն աշխարհայացքը: Միայն այն, որ ընկերդ չցանկացավ քեզ հետ հանդիպել, չի նշանակում, թե նա քեզ չի սիրում, միգուցե նա ամբողջ օրը աշխատել է ու առանձին մնալու կարիք ունի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

 

Սիրիր բոլորին, վստահիր մի քանիսին, վատություն մի արա ոչ ոքի: Ուիլյամ Շեքսպիր

Իրական ընկերությունը չես կարող նվիրել հանդիպածդ բոլոր մարդկանց: Անկասկած, մարդկանց սիրելը հրաշալի է, սակայն հիմարություն կլինի կարծել թե բոլոր մարդկանց կհուզի, թե ինչ ես զգում: Մի՛ վախեցիր բացվել, սակայն պաշտպանիր քեզ դավաճանությունից` քո ամենամութ ու խորը գաղտնիքները միմիայն վստահելով իրական ընկերներին ում արժե վստահել

- See more at: http://www.kiss.am/publ/m/pshychology/ynkerowtyan_masin_ays_8_mtqery_kognen_aveli_gnahatel_dez_tank_mardkanc/36-1-0-1261#sthash.9H7Df8bU.dpuf

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe