«Միցուբիշի Պաջերո Իո»-ի և «Մերսեդես-Բենց»-ի վարորդները մահացել են
SOCIETY«Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում` Մայակովսկի գյուղից Ձորաղբյուր տանող ճանապարհին, ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել: Վարորդը` 1975 թ. ծնված Կարապետ Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ապրիլի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Զանգակատուն ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վարիյո» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես-Բենց»-ի վարորդը` 1986 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



