Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ արդարադատության նախարարությունը դադարեցրել է Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի գործունեությունը

INTERNATIONAL NEWS

 Ռուսաստանի Դաշնության արդարադատութւյան նախարարությունը դադարեցրել է Ղրիմում Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի գործունեությունը` մտցնելով այն կազմակերպությունների ցանկի մեջ, որոնք արգելված են իրենց ծայրահեղական գործունեության համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ միավորումը ծայրահեղական կազմակերպությունների ցուցակ է մտցվել Ղրիմի դատախազի՝ հասարակական միավորման գործունեությունը դադարեցնելու մասին որոշման հիման վրա:

Մեջլիսը Ռուսաստանում հանդիսանում է չգրանցված կազմակերպություն, որը հավակնում է Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմնի կարգավիճակի:

Մեջլիսի նախկին եւ ներկայիս առաջնորդներ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Մուստաֆա Ջեմիլեւը եւ Ռեֆաթ Չուբարովը բնակվում են Կիեւում: Ղրիմի դատախազությունը գտնում է, որ նրանք մասնակից են թերակղզու էներգետիկական շրջափակմանը:

Ղրիմի Գերագույն դատարանը ներկայում քննում է հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի՝ Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի ծայրահեղական ճանաչելու եւ նրա գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին հայցը:

Նատալյա Պոկլոնսկայան կազմակերպության գործունեությունը դադարեցրել է 2016 թվականի ապրիլի 13-ին:

«Մեջլիսին արգելվում է օգտվել բոլոր պետական եւ քաղաքապետական ԶԼՄ-ներից, անցկացնել տարբեր հրապարակային զանգվածային միջոցառումներ, օգտագործել բանկային ավանդներ եւ ընդհանրապես որեւէ աշխատանք անցկացնել: Նրանց ամբողջ պրոպագանդան արգելվելու է», -Facebook-ի իր էջում գրառել էր Նատալյա Պոկլոնսկայան:

Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի դատարանը հեռակա ձերբակալել է Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիսի նախկին առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւին:

Հետաքրքիր է, որ օրերս Թուրքիա կատարած այցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ: Այդ հանդիպումը փաստող լուսանկարը հրապարակվել է Ղրիմաթաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովի բլոգում:

Լուսանկարում երեւում է, որ Իլհամ Ալիեւը և Էլմար Մամեդյարովը զրուցում են Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:

Ուկրաինական ԶԼՄ-ներն օրերս հայտնել են, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակ հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:

Այդ գաղտնի նյութերի համաձայն` անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference