Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը եւ Սավչենկոյի ճակատագիրը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաեւ Կիեւի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեեւի ճակատագիրը: Այս մասին, ին չպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կապահովվի Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ Սավչենկոյին այցելելու հնարավորությունը»,- ասել Է նա:
Զրույցի ընթացքում նաեւ քննարկվել են Ուկրաինայի հարավ - արեւելքի իրադրության կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



