Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ում 340 դպրոցականներ արժանացան դիպլոմների եվ գովասանագրերի

SOCIETY

Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին 270 դպրոցների ավելի քան 3100 աշակերտներ: Նրանցից միայն 600-ն էին հաղթահարել 1-ին փուլի փորձությունը: Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II, III կարգի դիպլոմների և գովասանագրերի արժանացան 340 դպրոցականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ և ուրիշներ:

ԵՊՀ ռեկտորը ողջունեց ներկաներին և առաջարկեց հետադարձ հայացք նետել ամենամյա «ԵՊՀ օլիմպիադայի» նախորդ տարիների ցուցանիշներին: Պարոն Սիմոնյանը, համեմատելով նախորդ տարիների թվային տվյալները, նշեց, որ եթե 2009 թ.-ին օլիմպիադային մասնակցել են 59 դպրոցների 600 աշակերտներ, ապա 2016 թ.-ին՝ արդեն 10 մարզերի և Երևանի 272 դպրոցների 3103 աշակերտներ:

«Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանը մասնակցում է այս օլիմպիական շարժմանն ու կազմակերպմանը: Համոզված ենք, որ այս աշխատանքը ապագայում ևս շարունակվելու է նույն եռանդով: Բազմիցս արդեն նշել ենք, որ օլիմպիադայի մասնակիցների հաջողությունները եռակողմ աշխատանքի արդյունք են՝ աշակերտի, ուսուցչի և ծնողի: Եվ այս եռյակ միության աշխատանքի արդյունքն է, որ պտուղներ է տալիս՝ օլիմպիադայի մասնակիցների և հաղթողների տեսքով»,- ասաց պարոն Սիմոնյանը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, տարեցտարի ընդլայնելով դպրոցների հետ համագործակցության շրջանակը, նոր հնարավորություններ է ընձեռում դպրոց-բուհ կապի ամրապնդմանը: Հատկանշական է, որ ԵՊՀ դասախոսները մասնագիտական կողմնորոշմանը միտված ծրագրի շրջանակում պարբերական հանդիպումներ են ունենում դպրոցներում: Եվ ահա այսօր էլ՝ միջոցառման ընթացքում, համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին Արտաշատի, Սիսիանի, Երևանի հ. 159, հ. 94 ավագ դպրոցների հետ:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը օլիմպիադայի հաղթողներին տեղեկացրեց, որ ԵՊՀ գիտխորհուրդը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՊՀ ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաշատ դիպլոմների արժանացել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, «Քվանտ» վարժարանի և Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները: Պարոն Գալստյանը տեղեկացրեց նաև, որ օլիմպիադայում հիմնականում աչքի են ընկել «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն», «Անգլերեն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների գծով հաղթող ճանաչված աշակերտները:

Հաղթողները, բացի դիպլոմներից ու գովասանագրերից, ստացան նաև ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մասնագիտական ու գիտահանրամատչելի գրքեր:

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար հանրապետության 26 դպրոցների տնօրեններ էլ ԵՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվեցին հատուկ շնորհակալագրերով:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation