Yerevan, 08.March.2026,
00
:
00
BREAKING


Ապրիլյան «հրադադարը» ու ձևավորված նոր իրողությունները

BLOG

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մոտ 13 օր է արդեն անցել, երբ հայ-ադրբեջանական շփման գծում ապրիլյան սրացումներից հետո հայտարարվել է հրադադար: Իհարկե պարբերաբար խախտումներ են տեղի ունենում, անգամ երբեմն հակառակորդը ականանետեր է կիրառում, բայց իրավիճակը համաբերականորեն հանգիստ է: Իհարկե սա չի նշանակում, որ ադրբեջանակն կողմը ետ է կանգնել հնարավոր ռազմական սցենարների իրագործումից, ավելին՝ նրա մոտ որոշակի զինտեխնիկայի կուտակումներ ու զորաշարժ է առկա, սակայն պարզ է, որ հայկական կողմը նույնպես պատրաստ է ցանկացած նման ոտնձգության՝ ընդհուպ մինչև կանխահարձակ պաշտպանության կիրառում:

Մամուլում լուրեր են պտտվում, թե առաջիկայում Մինսկի խմբի ֆորմատում հանդիպումներ են տեղի ունենալու, որոնք ադրբեջանական որոշ պաշտոնիաների խոսքերով կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների վերսկսման համար:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություննից հետո իրավիճակ է փոխվել հատկապես կապված մի քանի հանգամանքի հետ.
- փաստացիոն ստացվում է այնպես, որ Մինսկի խումբը ունակ չէ, կամ բավարար ազդեցիկ չէ, զսպելու բանակցային կողմերից մեկի՝ ոչ միայն ռազմական հռետորաբանությունը, այլ նաև ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը,
-էականորեն մեծացել է կոնֆլիկիտի լուծման ու կողմերի մոտեցումների վրա ՌԴ-ի՝ նախկին տեսանելի ազդեցությունը,
- ռազմական էսկալացիա նախաձեռնող կողմն իր նախաձեռնած արկածախնդրույթյան անհաջող ընթացքից հետո չպետք է խոսի բանակցային ֆորմատում փոխզիջումային մոտեցումների մասին,
- փաստորեն 1994թ. հրադարի համաձայանգիրը վերջին զարգացումների ներքո այլևս չի գործում, կողմերի միջև հաստատվել է հրադադարի հաստատման բանավոր պայմանավորվածություն, ուստի մինչև բանակցություններ սկսելը նախ իրավաբանորեն ու գործնականում պետք է վերահաստատվի հրադադարի ռեժիմը, որին որպես կողմ պետք է մասնակցի նաև ԼՂՀ-ն,
- բանակցային օրակարգում գործոն կդառնա ռազմական վերջին սրացման ժամանակ հայկական զինծառայողների դիակների խեղման փաստերը,
- հրադադար պարտադրած հայկական կողմի դիրքորոշումը ռազմական վերջին գործողությունների ներքո հավանաբար ուրվագծելի կոշտացումներ կունենա,
-միջնորդ կողմերը պետք է իրավաբանորեն պարտադրող որոշակի քայլեր ձեռնարկեն հեռանկարում ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար (իհարկե եթե իրապես կողմ են ռազմ. գործողությունների չվերսկսմանը):

Ինչ վերաբերվում է խնդրի լուծման բանակցային ֆորմատին, սկզբուքներին, ապա հարկ է նշել, որ ԼՂ-ի խնդրի սկզբնավորման օրվանից ի վեր բանակցային սեղանին դրված մոտեցումներում որևէ նոր, օրիգինալ առաջարկներ չկան: Եղել են ու այսօր էլ կան երեք հիմնական տարբերակներ՝ «փուլային», «փաթեթային» և «ընդհանուր պետություն»: Ներկայումս շրջանառվող բոլոր առաջարկները հիմնականում փուլային ու փաթեթային տարբերակների որոշ կետերի միախառնում են, ոչ ավելին:

Հարկ է նշել, որ ապրիլյան դեպքերից հետո առհասարակ կողմերի միջև առկա է վստահության լրջագույն դեֆիցիտ, ուստի եթե հեռանկարում բանակցային սեղանին հայտնվեն ինչ-որ առաջարկներ, ապա վստահորեն կարող ենք նշել, որ նրանց մի շարք կետեր դժվար իրագործելի կլինեն, անգամ եթե կողմերի միջև արտաքին լրջագույն ճնշումներ գործադրվեն:

Դիտարկումը, որ «խաղաղություն հաստատելու համար պետք է պատրաստվել պատերազմի» մինչ օրս գերաարդիական է...

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card