ՍԴՀԿ-ն չեղյալ է համարել մայիսմեկյան հանրահավաքը
SOCIETYՍոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը որոշումէ կայացրել հետաձգել մայիսի 1-ին հրավիրած հանրահավաքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվանից:
ՍԴՀԿ հայտարարության մեջ ասվում է. «Հարգելի գործընկերներ, հայտնում ենք Ձեզ, որ մայիսի մեկին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հրավիրած հանրահավաքը, հաշվի առնելով քառօրյա պատերազմը, հետաձգվում է: Մայիսի մեկի կազմակերպչական նախատեսված բոլոր ծախսերն ուղղվել են Արցախի պաշտպանության բանակին և Հնչակյան կամավորական ջոկատներին որպես օգնություն: ՍԴՀԿ-ի կողմից ծրագրվող հրապարակային միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



