«Չելսի»-ի երիտասարդական թիմը նվաճել է երիտասարդների Չեմպիոնների լիգայի գավաթը
SPORTՖուտբոլային մրցաշրջանը տապալած Լոնդոնի «Չելսի»-ի երիտասարդական թիմը հաղթել է երիտասարդների Չեմպիոնների լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Չելսի»-ի Մ19 տարեկանների թիմին եզրափակիչում դիմակայել է ֆրանսիական ՊՍԺ-ի երիտասարդական թիմը:
Երիտասարդների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի գլխավոր մարզադաշտում: Եզրափակիչի մասնակիցները խաղադաշտ են դուրս եկել հաղթելու և մրցաշարի գավաթին անպայմանորեն տիրանալու համար:
Առաջին խաղակեսում «Չելսի»-ի պաշտպանին հաջողվել է գոլ հեղինակել: Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ի երիտասարդական թիմին հաջողվել է պատասխան գնդակ խփել, սակայն «Չելսի»-ի երիտասարդ ֆուտբոլիստները մինչև խաղավարտ կարողացել են ևս մեկ գնդակ հեղինակել ու հաղթել 2-1 հաշվով:
«Չելսի»-ի Մ19 տարեկանների թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է մրցաշարի գավաթակիր` ևս մեկ անգամ հաստատելով այն տեսակետը, որ լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմերում իրոք տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Նրանք, սակայն, ինչ-որ անհասկանալի ու հաճախ անգամ զավեշտային պատճառներով այդպես էլ «Չելսի»-ի հիմնական թիմի կազմում տեղ չունեն: