Ժան Կլոդ Յունկերն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել կրակը ԼՂ-ում. ԵԽԽՎ-ում ծափահարել են
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»:
Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



