Տեխասցի լրագրողն ուղիղ եթերում տղամարդուն օգնել Է փրկվելու հեղեղումից
SOCIETYՏեխասի ABC ալիքի թղթակից Սթիվ Քեմփիոնը Հյուսթոնում հեղեղման մասին ռեպորտաժի ժամանակ օգնել Է ավտոմոբիլում խեղդվող ամերիկացուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ջրի հոսքն սկսել Է տանել ավտոմեքենան, այն կիսով չափ հայտնվել Է ջրում: Այդ ժամանակ լրագրողն սկսել Է բղավել, որ տղամարդը դուրս գա ավտոմոբիլից:
Ավտոմեքենայի տերը, ինչպես երեւում Է, չի ցանկացել թողնել իր սեփականությունը, բայց, այնուամենայնիվ, դուրս Է եկել ավտոմեքենայից եւ լողացել նկարահանող խմբի ուղղությամբ: Թղթակիցը նրան օգնել Է դուրս գալ ջրից: Որոշ ժամանակ անց ավտոմոբիլն ամբողջությամբ ջրասույզ Է եղել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



